ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ականջներիդ օղ արեք. ով խախտեց որոշումը, վատ է վերջացնելու․ Աղվան Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիշողության թարմացում. 1992 թվական, ամառ, Շուշիի ազատագրումից, Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին միացնելուց հետո Ադրբեջանն անցել էր հարձակման՝ խորհրդային Օմոնի օգնությամբ. Գրավել էին Մարտունաշենը, Գետաշենը, Մարտակերը, հազարավոր փախստականներ էին ճանապարհներին, ծանրագույն վիճակը, շատ նման այսօրվան։: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Բնականաբար լարվածություն էր Երեւանում, ընդդիմությունը պահանջում էր համարժեք իշխանություն, համարժեք գործողություններ, Գերագույն խորհուրդը եռում էր, Անընդմեջ քննարկումներ էին։ Անհանգիստ էին բոլորը. ՀՀՇ-ն, Դաշնակցությունը, ԱԺՄ-ն, կոմունիստները, ռամկավարները։ 35-40 պատգամավորներ Արցախում էին։ Այս Ազգային ժողովի մեռելային վիճակը չկար։ Ձախ կողմի այս ճահիճը չկար։

Եվ ի՞նչ տեղի ունեցավ։ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը, ընդառաջելով ընդդիմության պահանջին, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը։

Այդ որոշման մեջ արձանագրված է. «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգային ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա, հայտնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա բնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Սա բոլոր ուժերի համախմբում էր մեկ նպատակի շուրջ:

Հետո՝ 1992-ի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի հուսահատ-վճռական պոռթկումն էր, 500 մահապարտների կոչը։ Հետո ստեղծվեց Արցախի պետական պաշտպանության կոմիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ։ Հետո, 1992-ի սեպտեմբերին, ընդդիմության առաջնորդներից Վազգեն Մանուկյանը նշանակվեց ՀՀ անվտանգության գծով պետնախարար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար։

Հետո՝ գիտեք. հաղթանակներ, ազատագրումների շարք։ Ամենածանր իրավիճակում համախմբումը արդյունք տվեց:

Հիմա համեմատեք այս իշխանության պահվածքը վերջին պատերազմի ժամանակ և հետո։ Հիմա համեմատեք այսօրվա խաղաղություն մուրալու գործելաոճը։ Հիմա համեմատեք ՔՊ-ական պատգամավորների այսօրվա քվերակությունը։

Եւ վերջապես հիշեք, ականջներիդ օղ արեք՝ Գերագույն խորհրդի այդ որոշումը ուժի մեջ է։ Ուժի մեջ է նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հունվարյան որոշումը։

Ով խախտեց դրանք՝ վատ է վերջացնելու»,- ելույթում ասաց Աղվան Վարդանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular