Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ականջներիդ օղ արեք. ով խախտեց որոշումը, վատ է վերջացնելու․ Աղվան Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիշողության թարմացում. 1992 թվական, ամառ, Շուշիի ազատագրումից, Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին միացնելուց հետո Ադրբեջանն անցել էր հարձակման՝ խորհրդային Օմոնի օգնությամբ. Գրավել էին Մարտունաշենը, Գետաշենը, Մարտակերը, հազարավոր փախստականներ էին ճանապարհներին, ծանրագույն վիճակը, շատ նման այսօրվան։: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Բնականաբար լարվածություն էր Երեւանում, ընդդիմությունը պահանջում էր համարժեք իշխանություն, համարժեք գործողություններ, Գերագույն խորհուրդը եռում էր, Անընդմեջ քննարկումներ էին։ Անհանգիստ էին բոլորը. ՀՀՇ-ն, Դաշնակցությունը, ԱԺՄ-ն, կոմունիստները, ռամկավարները։ 35-40 պատգամավորներ Արցախում էին։ Այս Ազգային ժողովի մեռելային վիճակը չկար։ Ձախ կողմի այս ճահիճը չկար։

Եվ ի՞նչ տեղի ունեցավ։ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը, ընդառաջելով ընդդիմության պահանջին, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը։

Այդ որոշման մեջ արձանագրված է. «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգային ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա, հայտնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա բնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Սա բոլոր ուժերի համախմբում էր մեկ նպատակի շուրջ:

Հետո՝ 1992-ի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի հուսահատ-վճռական պոռթկումն էր, 500 մահապարտների կոչը։ Հետո ստեղծվեց Արցախի պետական պաշտպանության կոմիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ։ Հետո, 1992-ի սեպտեմբերին, ընդդիմության առաջնորդներից Վազգեն Մանուկյանը նշանակվեց ՀՀ անվտանգության գծով պետնախարար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար։

Հետո՝ գիտեք. հաղթանակներ, ազատագրումների շարք։ Ամենածանր իրավիճակում համախմբումը արդյունք տվեց:

Հիմա համեմատեք այս իշխանության պահվածքը վերջին պատերազմի ժամանակ և հետո։ Հիմա համեմատեք այսօրվա խաղաղություն մուրալու գործելաոճը։ Հիմա համեմատեք ՔՊ-ական պատգամավորների այսօրվա քվերակությունը։

Եւ վերջապես հիշեք, ականջներիդ օղ արեք՝ Գերագույն խորհրդի այդ որոշումը ուժի մեջ է։ Ուժի մեջ է նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հունվարյան որոշումը։

Ով խախտեց դրանք՝ վատ է վերջացնելու»,- ելույթում ասաց Աղվան Վարդանյանը։

Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ»Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ»Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին. «Հրապարակ» Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»ՔՊ գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացնում. «Հրապարակ» Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ»Այսօր թեժ է լինելու․ «Հրապարակ» «Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»Փաշինյանի հետ ուղիղ շփման հնարավորություն են ունեցել մի քանի ընտրյալ. «Հրապարակ» Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ»«Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնինԱննա Բոլեյն. Դիմանկար, որը հերքում է կախարդության մասին լուրերը Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռшզմական գործողությունը. ՊեսկովՌուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է. ՊուտինԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ«Ինտեր»-ը պատժվեց․ թիմի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել արտագնա խաղերինԹիմոթի Շալամեն առաջին անգամ խոսել է Քայլի Ջեների հետ իր ամուսնության մասին Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Թրամփը ստորագրել է մասնակի շաթդաունը դադարեցնող օրինագիծը Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդինԱրմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված հարձակումները ԱՄՆ-ը զորքերի կոնտինգենտ է ուղարկել Նիգերիա Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին է uպանվել ՆԱՏՕ-ն բացահայտ ռազմական միջամտություն է պլանավորում Ուկրաինայում․ Զախարովա Վերջին 5 տարում նկատվել է ՀՀ-ում քաղցկեղից մահացության նվազում․ նախարար Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Սիսիանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում․ այլ մանրամասներ Ավտովթարի հետևանքով մրցավար է զոհվել․ ԱրգենտինաԱնդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում ԱՄՆ-ն պատրաստել է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ․ Bloomberg Ռուսաստանից և Իրանից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել ՆԱՏՕ-ն սկսել է «Արկտիկական պահապան» առաքելության պլանավորումը Ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ, մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ․ ինչ է հայտնիՈսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում Վաշինգտոնը համաձայնել է Օմանում բանակցություններ անցկացնել Թեհրանի հետ Աբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը «Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակըԻրանական գամբիտ. Թուրքիային զրկեցին շանսիցԵրկրաշարժ է եղել Իրանում ու Թուրքիայում ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ջուր չի լինի երկար ժամանակԾանոթ ու միաժամանակ անհայտ … Խաուկարլ ուտեստ Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյանի և Ալիեւի հանդիպումը (տեսանյութ) Խոշոր և շղթայական վթար Երևանում«Մենք Էջմիածնի հետ ենք»․ հազարավոր հայեր Եսենտուկիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու «Միջուկային մղձավանջ Հայաստանի համար»
Ամենադիտված