ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի վերջնագրերն անընդունելի են Ուկրաինայի համար. Զելենսկի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի վերջնագրերն անընդունելի են Ուկրաինայի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական հանրային հեռարձակողներին տված հարցազրույցում:

Ուկրաինացի առաջնորդի խոսքով՝ դրանք կարող են ընդունվել միայն Ուկրաինայի կործանման պարագայում:

«Ուկրաինան չի կարող կատարել Ռուսաստանի Դաշնության վերջնագիրը: Պետք է բոլորիս ոչնչացնել, այդ ժամանակ նրանց վերջնագիրը կկատարվի։ Օրինակ՝ տալ Խարկովը, Մարիուպոլը կամ Կիևը։ Ո՛չ Խարկովը, ո՛չ Մարիուպոլը, ո՛չ Կիևը, ո՛չ ես՝ նախագահը, մենք չենք կարող դա անել»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Ռուսաստանը մի շարք պայմաններ էր առաջադրել Ուկրաինային պատերազմը դադարեցնելու համար։ Դրանց թվում են Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, Ղրիմի ճանաչումը՝ որպես ռուսական և այսպես կոչված ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախությունը։ Կիևը հասկացնում է, որ այս ամենից պատրաստ է միայն չեզոք կարգավիճակին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular