Ռուսաստանի վերջնագրերն անընդունելի են Ուկրաինայի համար. Զելենսկի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի վերջնագրերն անընդունելի են Ուկրաինայի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական հանրային հեռարձակողներին տված հարցազրույցում:
Ուկրաինացի առաջնորդի խոսքով՝ դրանք կարող են ընդունվել միայն Ուկրաինայի կործանման պարագայում:
«Ուկրաինան չի կարող կատարել Ռուսաստանի Դաշնության վերջնագիրը: Պետք է բոլորիս ոչնչացնել, այդ ժամանակ նրանց վերջնագիրը կկատարվի։ Օրինակ՝ տալ Խարկովը, Մարիուպոլը կամ Կիևը։ Ո՛չ Խարկովը, ո՛չ Մարիուպոլը, ո՛չ Կիևը, ո՛չ ես՝ նախագահը, մենք չենք կարող դա անել»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Ռուսաստանը մի շարք պայմաններ էր առաջադրել Ուկրաինային պատերազմը դադարեցնելու համար։ Դրանց թվում են Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, Ղրիմի ճանաչումը՝ որպես ռուսական և այսպես կոչված ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախությունը։ Կիևը հասկացնում է, որ այս ամենից պատրաստ է միայն չեզոք կարգավիճակին։