ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուրջ փորձություն Սահմանադրական դատարանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաղը Հայաստանի Սահմանադրական դատարանը քննելու է ծանր վիրավորանքի քրեականացման սահմանադրականության հարցը։ Հայցը Հայաստանի Սահմանադրական դատարան ներկայացրել էր նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ փաստարկելով, որ քրեական օրենսգրքի այդ փոփոխությունը, որը թույլ էր տալիս իշխանությանը հետապնդումներ իրականացնել իր ընդդիմախոսների դեմ, հակասահմանադրական է և լուրջ խնդիրներ է հարուցում Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի իշխանությունների կողմից ժամանակին այդ հայցի դեմ իր փաստարկները ներկայացրել էր արդարադատության փոխնախարար՝ Քրիստինե Գրիգորյանը, իսկ այժմ ճակատագրի հեգնանքն այն է, որ նույն Քրիստինե Գրիգորյանը Սահմանադրական դատարանում ստիպված է լինելու պաշտպանել ոչ թե իր՝ փաստարկները, այլ Արման Թաթոյանի ներկայացրած հայցը։ Նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպանը փորձում է համոզել, որ ոչ թե ինքը, այլ կառավարությունն է դրական եզրակացություն տվել նախագծին, իսկ ինքը ընդամենը ներկայացրել է այդ եզրակացությունը։ Նա հայտարարել է, որ իր նախորդի՝ Արման Թաթոյանի կողմից բարձր դատարան ներկայացրած որևէ դիմում մտադիր չէ հետ վերցնել, բայց ասում է, որ ունեն խնդիրներ պրակտիկայի հետ կապված։

Նախկին օմբուդսմենը, որը Հայաստանի Հանրապետության ամենաարդյունավետ պաշտոնյաներից մեկն էր, այժմ էլ շարունակում է իր իրավապաշտպան գործունեությունը՝ չափազանց բարձր վարկանիշ ունենալով։ Նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնվել է երկու կրակի արանքում։ Լինելով փաշինյանական վարչախմբի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ նա այժմ ստիպված է պաշտպանել նախորդի նախաձեռնությունները։ Կա՛մ նա վերածվելու է իսկապես արդյունավետ Մարդու իրավունքների պաշտպանի և պաշտպանելու է հանրության շահերը, կա՛մ էլ վերջնականապես խայտառակ է լինելու և չի կարողանալու ոչինչ անել։

Ըստ էության, ծանր վիրավորանքի քրեականացումը լուրջ գործիք դարձավ փաշինյանական իշխանությունների ձեռքին, հայհոյանքների, Փաշինյանի նկատմամբ վիրավորական արտահայտությունների, կամ նույնիսկ նախկին նախագահների կողմից տված քաղաքական գնահատականների համար տարբեր մարդկանց դեմ քրեական գործեր հարուցելու։ Իրավապաշտպաններն ու իրավաբանները դեռ նախքան օրենքի ընդունումը նշում էին, որ լուրջ խնդիրներ է հարուցելու այս օրենքի ընդունումը։ Ծանր վիրավորանքը ապաքրեականացնելու կոչով Հայաստանին են դիմել միջազգային մի շարք կառույցներ, այդ թվում ԵԽԽՎ-ն, «Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունը։ Այս օրենքը լուրջ հետընթաց են համարել բոլոր միջազգային կառույցները։ Փաշինյանական վարչակազմը, սակայն մտադիր չէ ընկրկել և մինչև վերջ ցանկանում է պատժել բոլոր իր ընդդիմախոսներին։

Արմեն Մանասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular