ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովում թեժ պահեր են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս շաբաթ մեկնարկում է Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման հերթական նստաշրջանը, որը, թեև, ըստ օրակարգի պետք է որ ձանձրալի լինի, սակայն աշխարհաքաղաքական և Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով սպառնում է դառնալ ամենաաղմկահարույց նստաշրջաններից մեկը։ Մեր տեղեկություններով ընդդիմադիր քաղաքական ուժերը մտադիր են բավականին լուրջ անակնկալ մատուցել գործող իշխանություններին։ Մասնավորապես խոսակցություններ են շրջանառվում, թե ընդդիմությունը պատրաստվում է Լուգանսկի և Դոնեցկի ճանաչման հարց ներկայացնել Ազգային ժողովին։ 

Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական կողմնորոշումների պարագայում, սա, նշենք, բավականին լուրջ անակնկալ է դառնալու։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, Հայաստանի Հանրապետության իշխանություններն ու արտաքին գործերի նախարարությունը արդեն մի քանի անգամ կա՛մ ձեռնպահ են քվեարկել Ռուսաստանին վերաբերող նախաձեռնություններում, կա՛մ էլ ընդհանրապես հրաժարվել են մասնակցելուց։

Ըստ էության, եթե այդ ձեռնպահ դիրքորոշումներն արժանացել են Արևմտյան երկրների և անգամ Ուկրաինայի հավանությանը, այն լուրջ խնդիրներ է հարուցել մեր ռազմավարական դաշնակից և գործընկեր Ռուսաստանի հետ։ Եվ Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետությունների ճանաչման օրինագիծը, որը պատրաստվում է ներկայացնել ընդդիմությունը, հերթական մարտահրավերն է դառնալու փաշինյանական իշխանության համար։ Այս իշխանությունը, որը փորձում է Արևմուտքին ներկայանալ որպես չափազանց լոյալ և եվրոպական արժեքների ջատագով իշխանություն, ստիպված է լինելու կանգնել երկընտրանքի առջև. կա՛մ ընդունում է ընդդիմության ներկայացրած նախաձեռնությունները, կա՛մ էլ ստիպված է լինելու լուրջ խնդիրների բախվել հատկապես Ռուսաստանի հետ։

«Հայաստան դաշինք»-ն ու «Պատիվ ունեմ» խմբակցությունը խնդիր ունեն Ռուսաստանին ցուցադրելու իրենց հավատարմությունը հայ-ռուսական բարեկամությանը, եթե մինչև պատերազմը Հայաստանի գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հաջողվում էր համոզել, որ հենց իրենք են Ռուսաստանի սրտի կառավարիչները և ուրիշ ոչ ոք, Ռուսաստանի համար ստեղծված չափազանց բարդ պայմաններում, այդ մարտավարությունը ճաքեր է տալու, և Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունները ստիպված են լինելու կանգնել դեմ առ դեմ Ռուսաստանի հետ։ Ըստ էության, ինչպես նշում է մեր աղբյուրը, փաշինյանական իշխանությունը որոշել է ձախողել նաև այս նախաձեռնությունը, ընդ որում փորձելու են ռուսներին համոզել, թե իրենք ընդհանրապես ձախողում են ընդդիմության ցանկացած նախաձեռնություն՝ կապված Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և ընդդիմադիր դաշինքների նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքի հետ, սակայն, փաստենք, որ այս անգամ բավականին լուրջ խնդիրներ են սպասվում փաշինյանական իշխանությանը։

Վարդան Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular