ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը՝ հնարավորություն․ արդյո՞ք իշխանությունը բավարար կամք կունենա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմը ոչ միայն մարտահրավեր ու սպառնալիք կարող է դառնալ Հայաստանի և Արցախի համար, այլ նաև հնարավորություն նոր քաղաքական և տնտեսական դիվիդենտներ ստանալու համար։ Երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ, քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում նաև խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն վերաբերող հարցերը։

Հայաստանի արտգործնախարարությունը անցած շաբաթ էր հայտարարել, որ դիմելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Բաքվի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով։ Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարին ներկայացրել է Հայաստանի հետ սահմանագոտու և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների հետևանքներով ստեղծված իրավիճակը, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։ Նախօրեին էլ Ֆրանսիայի արտգործնախարարը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հակիրճ հաղորդագրության մեջ նշվում է, թե արտգործնախարարները բարձրացրել են Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի հարցը։ Այս կետերը, որոնք անընդունելի է համարում Հայաստանի արտգործնախարարությունը, լուրջ վտանգ են պարունակում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։ Եվ, ըստ էության, Միրզոյանի և Լը Դրիանի բանակցությունները նաև միտված էին այս հարցում որոշակի եվրոպական աջակցություն ստանալու համար։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում առաջիկայում նախագահական ընտրություններ են կայանալու երկու փուլով, ապրիլի 10-ին և 24-ին։ Մասնակից 12 թեկնածուների մեջ առաջատար է համարվում գործող նախագահ Էմանուել Մակրոնը, որը սակայն դեռ հստակ հաղթանակ չի տոնել, և Հայաստանին այժմ անհրաժեշտ է, որպեսզի նա կարողանա հաղթանակ տանել և շարունակել իր աջակցությունը Հայաստանին։ Քաղաքականից բացի ուկրաինական պատերազմը նաև տնտեսական հնարավորություններ կարող է բերել Հայաստանին, ինչից, ի դեպ, անհանգստանում են Ադրբեջանում։ Մասնավորապես Ադրբեջանի ինտերնետ ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի հետևանքով 1 միլիոն ՏՏ ոլորտի մասնագետներ մտածում են միգրացիայի մասին։

«Մեր ունեցած տվյալներով ավելի հաճախ մասնագետները գնում են Հայաստան, Վրաստան։ Հայաստանում այդ մարդկանց գործունեությունը, որոնք բավական գիտելիքներ և հմտություններ ունեն մեզ համար ապագայում կարող է սպառնալիք դառնալ»,- ասել է Ադրբեջանի ներկայացուցիչը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ պատերազմը ոչ միայն վտանգներ է պարունակում, այլ նաև հնարավորություններ։ Կկարողանա՞ արդյոք փաշինյանական վարչակազմը օգտվել այդ հնարավորություններից, բարդ է ասել, թերևս պետք է նրանց նաև ստիպել, որպեսզի ջանք շատ թափեն այդ ուղղությամբ։

Միհրան Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular