ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իրավական համակարգում քաոսը շարունակվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իրավական համակարգում քաոսը շարունակվում է, և շարունակվում է բացառապես մեկ մարդու՝ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մեղքով։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Առաքելյանը երեկ գրել էր, թե դատական դեպարտամենտին են վերադարձրել քրեական գործով առգրավված համակարգի գործարկման և շահագործման բանալիները։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով առգրավեցին դատական դեպարտամենտի համապատասխան համակարգիչները, որոնց միջոցով տարբեր գործեր մակագրվում էին դատավորներին։ Համակարգն աշխատում էր բավական արդյունավետ և գործերը մակագրում էր ոչ թե իշխանությունների ցանկությամբ և հանձնարարություններով, այլ ավտոմատ կերպով: Արդյունքում ստացվում էր այնպես, որ անկախ դատավորները հնարավորություն էին ունենում իրական արդարադատություն իրականացնելու և Նիկոլ Փաշինյանի վարչակազմի կողմից կալանքի դատապարտված մարդկանց արդարացնելու և ազատ արձակելու:

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ արձագանքել է դատախազության ներկայացուցչի հայտարարությանը, որում նշել է, թե համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները դատական դեպարտամենտ չեն վերադարձվել։ Ըստ էության, սա նշանակում է նոր լարվածության առաջացում, այս անգամ էլ մի կողմից Բարձրագույն դատական խորհրդի, դատական դեպարտամենտի, և մյուս կողմից գլխավոր դատախազության ու փաշինյանական իշխանության միջև։

Բարձրագույն դատական խորհուրդն արդեն հասցրել էր խնդիրներ ունենալ արդարադատության գործող նախարար Կարեն Անդրեասյանի հետ՝ մերժելով նրա ներկայացրած երկու տասնյակ միջնորդություններից 15-ը, որոնք վերաբերում էին դատավորների կարգապահական վարույթներին։ Այժմ էլ գլխավոր դատախազությունն է ստում ՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե իրենք պահպանում են օրենքի տառն ու ոգին։ Մինչդեռ իրականում ակնհայտ է, որ որևէ նման գործողություն չի իրականացվել, այլապես Բարձրագույն դատական խորհուրդը պաշտոնական հայտարարություն չէր անի: Փաշինյանական իշխանությունը այդպես էլ չի կողմնորոշվում, թե ինչպես վարվի արդարադատության համակարգի հետ։ Սահմանադրական դատարանից բռնած մինչև վերջին մարմինը, փորձառու իրավաբաններն ու մարդկային հետագիծ ունեցող մարդիկ պայքարում են իրենց անկախության համար, և գործող իշխանությունները հայտնվել են ցայտնոտային իրավիճակում, չեն հասկանում, թե ինչպես պիտի շարունակեն իրենց պաշտոնավարումը և իշխանության կարևորագույն ճյուղերից մեկը այդպես էլ չի ընկրկում և չի կռանում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ։

Հովհաննես Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular