ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգավոր զարգացումներ արցախյան հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Պաշտոնական Մոսկվան ողջունում է Բաքվի հետ Երևանի պատրաստակամությունը` սկսել «Խաղաղ պայմանագրի» նախապատրաստումը և պատրաստ է օժանդակել բանակցային գործընթացին»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև «Խաղաղ պայմանագրի» նախապատրաստումը սկսելու Բաքվի և Երևանի պատրաստակամությունը և վերահաստատում ենք մեր օժանդակելու տրամադրվածությունը»,- նշել է նա, միաժամանակ հավելել, թե առայժմ վաղ է խոսել «Խաղաղ պայմանագրի» ստորագրման ժամկետների մասին։ «Խաղաղ պայմանագրի» վերաբերյալ ընդամենը օրեր առաջ հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարությունը։

Պատասխանելով Ադրբեջանի ներկայացրած 5 վերջնագրային կետերին` Հայաստանի ԱԳՆ-ն դիվանագիտական լեզվով մերժել էր դրանք և դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություներ սկսելու վերաբերյալ։ Ըստ էության, Մարիա Զախարովայի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ոչ դիվանագիտական ապտակ Հայաստանի արտգործնախարարության դեմքին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի առանցքային անդամներից մեկը, որ նաև Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, ըստ էության, գործող իշխանություններին բացատրում է նրանց իրական տեղն ու դերը։

Հայաստանի անատամ պահվածքը լկտիանալու հերթական առիթն է տվել նաև Բաքվի բռնապետին։ Իլհամ Ալիևն ասել է, որ 2020 թվականի աշնանը Ադրբեջանը պահպանում էր ռազմական գործողություններ իրականացնելու բոլոր կանոնները և չէր կռվում խաղաղ բնակչության դեմ։

«Մենք պատերազմում էինք արժանապատվորեն, պահպանում էինք պատերազմի բոլոր կանոնները, չէինք կռվում քաղաքացիական անձանց դեմ, չէինք ռմբակոծում շենքերը, չէինք գործում նման վայրագություններ, չնայած այն բանին, որ վրեժխնդրության ծարավը միշտ ապրել է մեր ժողովրդի սրտում։ Ի վերջո, հայերը ցեղասպանություն էին իրականացրել մեր ժողովրդի նկատմամբ, էթնիկ զտումների քաղաքականություն էին վարում, ուստի վրեժխնդրության զգացմունքը արդարացված էր։ Բայց ես միշտ ասում էի, որ մենք թշնամու հետ հաշիվները կմաքրենք մարտադաշտում»,- ասել է Ալիևը։ Լկտի այս ստին Հայաստանի իշխանությունները, բնականաբար, որևէ բառով չեն պատասխանել։ 

Սարգիս Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular