ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ ենք Թուրքիայում կազմակերպել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը. Չավուշօղլու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պատրաստ ենք Թուրքիայում կազմակերպել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը։ Այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ուրախ կլինենք ընդունել Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի նախագահներին»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարան մտադիր է շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը կարգավորելու համար։

Լավրովի խոսքով՝ ռուս-թուրքական բանակցություններում Պուտինի եւ Զելենսկու հնարավոր հանդիպումը չի քննարկվել։

«Այսօր մենք դա հատուկ չենք քննարկել, քանի որ նախագահ Պուտինը եւ մեր մյուս ներկայացուցիչները բազմիցս անդրադարձել են այս թեմային իրենց մեկնաբանություններում՝ պատասխանելով համապատասխան հարցերին»,- ասել է նա։ «Հանդիպում կազմակերպելու համար ոչ մի խոչընդոտ չկա»,- հավելել է Չավուշօղլուն։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցել միայն այն հանդիպումների շուրջ, որոնք կոնկրետ արդյունքների կհանգեցնեն։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանում է հանդիպել միայն հեռուստատեսային պատկերի համար, իսկ իրական պայմանավորվածությունների հասնելու դեպքում Կիեւը դրանք սաբոտաժի է ենթարկում, ինչպես դա եղավ Մինսկի պայմանավորվածությունների դեպքում։ «Ուստի մենք շատ լուրջ դաս ենք քաղել ուկրաինացի ղեկավարների այս բարքերից։ Այժմ մենք կպայմանավորվենք հանդիպումների մասին, որոնք իսկապես արդյունքի կհանգեցնեն»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը։

Նա նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել շփումները Ուկրաինայի հետ՝ Թուրքիայի մասնակցությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular