ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հինգ պահանջները և Հայաստանի իշխանությունների մանր ժուլիկությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի իշխանությունների հինգ պահանջներին։ Պատասխանելը մեղմ է ասված. այն ինչ արել է Հայաստանի արտգործնախարարությունը, ոչ այլ ինչ է, քան ծաղր սեփական ժողովրդի նկատմամբ, և Հայաստանի անվտանգությունը հերթական անգամ սպառնալիքի տակ դնելու քայլ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես երեկ հրապարակել է բոլոր հինգ կետերը՝

- ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

- պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,

- ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից,

- պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

- տրանսպորտի և կապի բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:

Այդ հրապարակումից առաջ Հայաստանի արտգործնախարարությունը նշեց, թե պատասխանել են այդ կետերին և դիմել են ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Այն ինչ պահանջում է Ադրբեջանը, ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիա, վերջին 30 տարում Հայաստանի բոլոր ձեռքբերումների զրոյացում, մեր հազարավոր զոհերի հիշատակի անարգում։ Հայաստանի իշխանությունները առայժմ հստակ չեն պատասխանել, թե իրենք պատրա՞ստ են ընդունել այդ հինգ կետերը, թե՞ փորձում են հերթական անգամ խուսանավել, միջազգային հանրությանը ներքաշել նոր խնդիրների մեջ՝ ընդ որում իրար դեմ հանելով թե՛ Ռուսաստանին, թե՛ Մինսկի խմբի մյուս անդամներին և փորձել ձգձգել այս պայմաններով կապիտուլյացիայի ստորագրումը։

Այս կետերի ընդունումը կնշանակի, որ Հայաստանը համակերպվելու է բոլոր այն զրկանքների ու հարվածների հետ, որ ստացել է արցախյան 44-օրյա պատերազմում՝ ընդ որում կորցնելով միջազգային հանրության մոտ ունեցած վստահությունը, կշիռը և Հայաստանի վարկը։ Այս իրավիճակում առավել քան տարօրինակ և տարակուսելի է նաև ընդդիմության և հանրության վարքագիծը։ Բացարձակապես որևէ կերպ չեն արձագանքում, չեն նշում՝ դե՞մ են իրենք, թե՞ ոչ, և հստակ գործողություններ չեն իրականացնում Հայաստանի ապիկար և դավաճանական իշխանությունների դեմ։ Իսկ Հայաստանի բնակիչները ստեղծված աշխարհաքաղաքական բարդ պայմաններում ստիպված են լինելու անձամբ սեփական միջոցներով և սեփական հնարավորություններով դիմագրավելու, պաշտպանելու սեփական տները, սեփական կյանքը, առողջությունը և ունեցվածքը։

Խաչիկ Մանասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular