ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապագայի դեֆիցիտ․ ինչպե՞ս խուճապի մատնել սեփական ժողովրդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա հարուցած տնտեսական հետևանքները լավ առիթ են դարձել գործող իշխանությունների և նրանց մերձավոր օլիգարխների համար՝ ժողովրդի հաշվին գերշահույթներ ստանալու։ Պարենային անվտանգության սպառնալիքն օգտագործելով, հանրության մեջ մեծ խուճապ տարածելով՝ երեկ առաջին փորձարկումն իրականացրեցին։ Առավոտից հանրության մի մասը գլխապատառ խանութներից գնում էր ալյուր, շաքարավազ ու ձեթ՝ գների շեշտակի աճ ապահովելով։ Պատճառը՝ Ռուսաստանի կառավարության որոշումն էր։

Աշխարհում ցորենի թիվ մեկ մատակարարը, մասնավորապես, հայտարարեց, թե ժամանակավոր՝ մինչև սեպտեմբեր, դադարեցնում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը Եվրասիական տնտեսական միություն, որի անդամ է նաև Հայաստանը։ Հացահատիկից բացի Ռուսաստանը ժամանակավորապես արգելափակում է նաև շաքարի արտահանումը եվրասիական տարածքից դուրս։ Այս ապրանքատեսակով էլ Հայաստանը մեծ կախում ունի Ռուսաստանից։ 2020 թվականի տվյալներով, Հայաստան ներմուծված ձեթի 97 տոկոսը և ներմուծված շաքարի ավելի քան 43 տոկոսը Ռուսաստանից է։

Ռուսաստանի կառավարությունն ավելի ուշ պարզաբանել էր, թե ԵԱՏՄ երկրները այս տարի արդեն իսկ գնել են իրենց անհրաժեշտ ցորենի ծավալները՝ առանց մաքսատուրքերի, և նման որոշման նպատակն է թույլ չտալ, որպեսզի ռուսական ցորենը դուրս բերվի միության տարածքից և հասնի երրորդ երկրներ։ Հաղորդվում է նաև, որ այս հարցի շուրջ առաջարկությունները պետք է քննարկման դրվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ հաջորդ շաբաթ կայանալիք նիստում։ ՌԴ կառավարության այս պարզաբանումը, փաստենք, ուշացած էր, սոցցանցերում և հանրության շրջանում խուճապ տարածեցին, ընդ որում, միտումնավոր, բարձրացրեցին գները, իսկ խանութներում հերթեր գոյացան։ Միայն աշխատանքային օրվա ավարտին էկոնոմիկայի նախարարությունը բարեհաճեց խախտել լռությունն ու հայտարարել, թե «Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ»։

Ըստ հաղորդագրության` մինչ այս պահը Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով, և նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Պարենի դեֆիցիտ, միգուցե, չկա, կա բացառապես իշխանության նկատմամբ վստահության դեֆիցիտ, ապագայի նկատմամբ վստահության դեֆիցիտ, անվտանգության դեֆիցիտ, քաղաքական կամքի ու խոսքի դեֆիցիտ։ Եվ այդ դեֆիցիտից էլ օգտվում է փաշինյանական վարչախումբը։ Հենց դա էլ ամենավտանգավորն է։

Տիգրան Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular