ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը գերազանցում է անմեղսունակության ռեկորդները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անմեղսունակ են․ մեր ընթերցողները կարող են հակառակը պնդել, արդարացիորեն ասել, թե դավաճան են, սակայն դա ևս չի չեղարկում փաշինյանական վարչախմբի անմեղուսնակ լինելու հանգամանքը։ Ռուս-ուկրաինական պատերազմն ահռելի մարտահրավերներ է հարուցել Հայաստանի առջև: Վտանգներ են սպառնում բոլոր ուղղություններով՝ արցախյան հարցում, Ռուսաստանի հետ հարաբերություններում, Արևմուտքի հետ շփումներում, երկրի ներսում բնակչության գահավիժող կենսամակարդակի պատճառով, իսկ Նիկոլ Փաշինյանին ու իր կողմնակիցներին հուզում է բացառապես մեկ հարց՝ եվրոպացի որևէ գործչի կամ կազմակերպության հերթական արձանագրումը, որ ՀՀ իշխանությունները ժողովրդավար են։ Կարճ ասած՝ Փաշինյանը թիթեռ է նկարում, մինչ Հայաստանի Հանրապետությունը գլորվում է անդունդը։

Երեկ էլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը, հայտարարել, թե բարեփոխումներ են իրականացնում Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման նպատակով, իսկ մամուլի ազատության ոլորտում 2018 թվականից հետո արձանագրված դրական փոփոխությունները նկատելի են բոլորի համար։ Եվրոպացի պաշտոնյան էլ նշել է, թե ժողովրդավարության ամրապնդման ոլորտում ՀՀ կառավարության քայլերը ոգևորիչ ու գնահատելի են: Թե որտե՞ղ է տեսել տիկինը ՀՀ կառավարության քայլերը, այլ հարց է։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս միջազգային հանրությանը ներկայանալու, Հայաստանը ներկայացնելու ռեսուրս չունի, միակ «ռեսուրսը», որ փորձում են վերակենդանացնել, «ժողովրդավարության մասին» ճամարտակություններն են։

Միջազգային հեղինակավոր բազմաթիվ կառույցներ արձանագրում են Հայաստանի հետընթացը ժողովրդավարությունից, օրեցօր ավելացող խնդիրները, հետապնդումները ընդդիմադիրների և այլախոհների նկատմամբ, իշխանության ճյուղերի դեմ հարձակումները, դատական համակարգի այլասերումը, մինչ Փաշինյանը փորձում է թոզ փչել բոլորի աչքին, թե ժողովրդավար է։ Միայն այդկերպ նա դեռ կարող է հավակնել Արևմուտքի չնչին աջակցությանը՝ իշխանությունը պահելու հարցում, ինչն էլ անում է բավական հետևողականորեն, և դա էլ անմեղսունակության դրսևորումն է․ ի վերջո, երկրում վերջին խոսքը հանրությանն է լինելու, որի համբերության բաժակը լցվելուց հետո եվրոպական տարատեսակ ինդեքսները այլևս չեն կարող օգնել փաշինյանական վարչախմբին։ Մեկ-երկուսը միգուցե փախչեն, բայց մյուսները պատասխան են տալու օրենքի ամբողջ խստությամբ։

Խաչատուր Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular