ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկու գրասենյակից հայտնել են՝ գերեվարված ռուս ժամկետային զինծառայողների թիվը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում գերի է ընկել 250-300 ռուս ժամկետային զինծառայող։ Այս մասին նախօրեին Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«Առնվազն 250-300-ն են, միայն ժամկետային զինծառայողներ են, այսօր հերթական ասուլիսն են տվել Կիևում, շատ հետաքրքիր բաներ են պատմել»,- ասել է Արեստովիչը։

Ըստ նրա՝ «խոսքը 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի գերի վերցրած ժամկետային զինծառայող-հետախույզների մասին է, որոնք նախկինում կռվել են Սիրիայում, և խաղաղապահների մասին, որոնք եղել են Լեռնային Ղարաբաղում և կռվել Դոնբասում»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular