ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի չեզոք դիրքորոշման վտանգները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմում հայկական կողմի չեզոք և կրավորական դիրքորոշումը լուրջ խնդիրներ է հարուցելու Հայաստանի գործող իշխանությունների համար։ Խնդիրներ ոչ միայն Ռուսաստանի կամ ՀԱՊԿ այլ գործընկերների հետ հարաբերություններում, խնդիրներ ոչ միայն Արևմուտքի հետ հարաբերություններում, այլև խնդիրներ բուն իշխանության ներսում։

«Քաղաքացիական պայմանագրի» մեր աղբյուրի փոխանցմամբ, ռուս-ուկրաինական պատերազմում կրավորական դիրք զբաղեցնելու գլխավոր գաղափարախոսը արտգործնախարար Արարատ Միրզոյանն է, ով էլ անձամբ է համակարգում տարբեր միջազգային կառույցներում Ուկրաինային և Ռուսաստանին վերաբերող հարցերում ձեռնպահ քվեարկելու գործընթացը, անձամբ է իջեցնում բոլոր հրահանգները, իսկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի վերջին նիստում հենց ինքն է տեղում հանձնարարել ձեռնպահ քվեարկել։

Ըստ էության, արտգործնախարարությունում վաղուց սովորել են, որ փաշինյանական իշխանությունը իրենց չի վստահում։ Ինչ-որ առումով կարելի է նաև հասկանալ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանին չհաջողվեց Հայաստանի ամենակայացած կառույցներից մեկը՝ դիվանագիտական կորպուսը, իր լիակատար վերահսկողության տակ վերցնել։ Եվ այդ է պատճառը, որ նույնիսկ կարևորագույն հայ-թուրքական բանակցություններում Հայաստանը ներկայացնում է որպես ոչ թե երկարամյա փորձ և դիվանագիտական հմտություններ ունեցող դիվանագետ, այլ Նիկոլ Փաշինյանի ամենաանփորձ մերձավորներից մեկը՝ Ռուբեն Ռուբինյանը։ Նույնն էլ Ուկրաինայի պարագայում Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը մտավախություն ունեն, թե դիվանագետները ոչ թե կկատարեն իրենց կամքն ու ցանկությունը, այլ կդառնան ռուսական կողմի կցորդ և քվեարկությունը կիրականացնեն ռուսական կողմի պարտադրանքով։ Դա է պատճառը, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը վաղուց այլևս որևէ վստահություն չի ներշնչում Նիկոլ Փաշինյանի մոտ։

Շաբաթներ առաջ ինքն էր Ազգային ժողովում բառացի հայտարարել, թե շարունակելու են քաղաքական նշանակումներ ԱԳՆ-ում և դեսպանների պաշտոններում, քանի որ շատ դիվանագետների չեն վստահում։ Իշխանափոխությունից հետո Փաշինյանն ինքն էր նշում հմուտ և կադրային դիվանագետների նշանակելու անհրաժեշտությունը, իսկ այժմ հակառակն է անում, քանի որ չի վստահում որևէ դիվանագետի։ Հակառուսական անցյալ ունեցող Արարատ Միրզոյանի մոտ, հատկապես բարդ է ստացվում հարաբերությունները ռուսական տարբեր բուհեր ավարտած Ռուսաստանի հետ ժամանակին առնչություններ ունեցած դիվանագետների հետ հարաբերությունները։ Ճիշտ է՝ Արարատ Միրզոյանի նշանակման ժամանակ Ռուսաստանը տվեց իր հավանությունը՝ հուսալով, որ փաշինյանական իշխանությունը կկատարի իր բոլոր ցանկությունները, այդ թվում նաև Միրզոյանի ձեռամբ, սակայն Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակը հնարավորություն է տվել փաշինյանական իշխանության արևմտամետ կամ սորոսական ներկայացուցիչներին ամբողջ ուժով դրսևորվելու և բացահայտելու իրենց հակառուսական էությունը։

Արմեն Հովակիմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular