ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանը կգնա Անթալիա, բայց ոչ լողանալու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: Անթալիայի ֆորումը կկայանա մարտի 11-13-ը: Այս միջոցառմանը Թուրքիան հրավիրել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և հայ-թուրքական բանակցություններում Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանին: Ռուբինյանի այցի վերաբերյալ առայժմ որևէ հաղորդագրություն չկա, սակայն Միրզոյանի մասնակցության հաստատումն էլ վկայում է, որ հայ-թուրքական գործընթացում ինչ-որ խորքային և խնդրահարույց զարգացումներ են ընթանում։

Նախօրեին Բաքու էր այցելել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, իսկ այցի ընթացքում նրան ուղեկցում էր հայ-թուրքական բանակցային գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը։ Չավուշօղլուն Բաքվում խոսել է նաև Թուրքիայի ու հարևանների հարաբերությունների մասին՝ հայտարարելով, որ Անկարան նպատակ ունի բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել և համագործակցել: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ հաստատել է, թե Չավուշօղլուի հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը, անդրադարձել նաև Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին:

«Ադրբեջանը աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և շարունակելու է աջակցել: Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին ուզում են ցույց տալ մեր նպատակը՝ այն է՝ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ ստեղծել: Հայաստանի համար սա հնարավորություն է: Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը պետք է որոշի՝ ինչքանով օգտագործել ընձեռված հնարավորությունը: Ադրբեջանն ու Թուրքիան այս գործընթացում միասին են գործում, խորհրդակցություններ ունենում: Մեր համագործակցությունը երրորդ երկրի դեմ ուղղված չէ: Երբ Հայաստանի ղեկավարությունն ու հանրությունը գիտակցեն, որ այն, ինչ լավ է Ադրբեջանի և Թուրքիայի համար, չպետք է վատ լինի Հայաստանի համար, այդ ժամանակ էլ կարգավորման գործընթացները ավելի հեշտ ու արագ առաջ կգնան», - հայտարարել է Բայրամովը:

Հայաստանի և գործող վարչախմբի նկատմամբ հանկարծահաս բուսնած այս սերը, Հայաստանին արվող ռևերանսները, խաղաղության հորդորները բնավ էլ Հայաստանի շահերից չեն բխում։ Ի վերջո, գործ ունենք ընդամենը մեկուկես տարի առաջ Հայաստանի վրա հարձակված տանդեմի հետ, որի միակ նպատակը Հայաստանին ամեն գնով ոչնչացնելն է։ 

Ռաֆայել Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular