ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վստահ եմ՝ շուտով կասենք մարդկանց, վերադարձեք, սպառնալիքներ չկան. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային հաջողվել է թույլ չտալ հումանիտար ճգնաժամ Լեհաստանի հետ Ուկրանիայի սահմանին: «Украинская правда»-ն տեղեկացնում է, որ այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է ժողովրդին ուղղված իր ուղերձում:

«Մեզ հաջողվեց թույլ չտալ հումանիտար ճգնաժամ սահմանին: Հաջողվեց իրավիճակն այնպես համակարգել, որ հազարավոր կանայք ու երեխաներ ստանան արժանի վերաբերմունք: Ոչ ոք չի հարցնում, թե նրանք ինչ ազգության ու հավատի են: Փաստացի այսօր մենք բարեկամ Լեհաստանի հետ չունենք սահման, որովհետև մենք միասին բարու կողմնակից ենք: Մեզ սահմաններ պետք չեն»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Լեհաստանի նախագահին աջակցության համար:

Ուկրաինայի նախագահը վստահություն է հայտնել, որ շուտով երկրում իրավիճակը կկարգավորվի և քաղաքացիները կկարողանան վերադառնալ իրենց տները:

«Ես վստահ եմ, որ շուտով մենք կարող ենք ասել մեր ժողովրդին՝ վերադարձեք: Վերադարձեք Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից և այլ բարեկամ երկրներից: Վերադարձեք, որովհետև այլևս վտանգ չկա»,-ասել է նախագահը:

Զելենսկին նաև տեղեկացրել է, որ իշխանությունները մտածում են այն մասին, թե ինչպես վերականգնել ուկրաինական քաղաքներն ու տնտեսությունները պատերազմից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular