ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը՝ տարանցիկ կետ Ռուսաստանից փախչելու համար․ տնտեսական հնարավորությունները մեծ չեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում, աննախադեպ աճով աճել է Ռուսաստանից դեպի Երևան ռուսաստանցիների գալուստը, այլ բառով ասած՝ փախուստը։ Մեծ քանակությամբ ռուսների այս օրերին կարող ենք տեսնել Երևանի փողոցներում, սրճարաններում և հյուրանոցներում։ Վախենալով արևմտյան պատժամիջոցներից, կամ գործազրկությունից և այլ խնդիրներից՝ ինչպես նաև Ռուսաստանում հնարավոր հայտարարվելիք զորահավաքից, Ռուսաստանի շատ քաղաքացիներ լքում են իրենց երկիրը և տեղափոխվում են այլ երկրներ։ Կարելի էր մտածել, թե Երևանը նրանց ուղևորության վերջնակետը կարող էր դառնալ, սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ։

Ընդամենը օդային տարածքի փակ լինելու պատճառով և ռուսական օդանավերի վրա դրված պատժամիջոցների հետևանքով է, որ Երևանը հարմար տարանցիկ կետ է դարձել, որտեղից ռուսները կարող են հեռանալ այլ երկրներ։ Այս օրերին դա կարճաժամկետ տնտեսական էֆեկտ կարող է տալ Հայաստանի համար՝ ավելացնելով թե՛ սննդամթերքի, թե՛ հյուրանոցային ծառայություններից օգտվողների թիվը։

Հաշվի առնելով, որ Հայաստանում արագորեն բարձրանում է ԱՄՆ դոլարի փոխարժեքը, վերջին 7 օրվա ընթացքում դոլարը 476 դրամից արդեն հասել է 503-504 դրամի միջակայք, կարելի է նշել, որ Հայաստանին տնտեսական լուրջ խնդիրներ են սպասվում և հիացական այն բացականչությունները՝ Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան տեղափոխվելու, կամ Հայաստանում ընդմիշտ հիմնավորվելու վերաբերյալ, բացարձակապես անհիմն են։

Գումար ունեցողները կնախընտրեն հեռանալ Հայաստանից, նույնիսկ մեծ թվով հայեր, որոնք ստիպված են Ռուսաստանից վերադառնալ Հայաստան, պատշաճ պայմաններ չապահովելու դեպքում կհեռանան այլ երկրներ։ Հայաստանը նաև հնարավորություն է ռուսների համար տեղում փոխելու ռուսական ռուբլին, ԱՄՆ դոլար կամ եվրո գնելու, ինչպես նաև տոմս ձեռք բերելու այլ երկրներ տեղափոխվելու համար։ Ի դեպ Մոսկվայից Երևան չվերթների տոմսերի գինն արդեն անցել է 1000 և ավելի դոլարը և օրական 25-ից 30 չվերթ է ժամանում Երևան։

Մեր աղբյուրներով, մեծ քանակությամբ ռուսներ Հայաստան գալիս են նաև ցամաքային ճանապարհով՝ իրենց մեքենաներով։ Ըստ էության, Հայաստանի իշխանությունը կարիք ունի լուրջ ենթակառուցվածքներ և քայլեր ձեռնարկել հնարավորինս շատ ռուսական ընկերություններ Հայաստան բերելու, Հայաստանում տեղավորելու, նրանց նաև հնարավորություն տալու տեղում գործունեություն ծավալելու, եթե իհարկե ինքն էլ չհայտնվի արևմտյան պատժամիջոցների ներքո։

Հակոբ Իսկանդարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular