ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատական ապտակ Փաշինյանին՝ գրիչի գործով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Խաչատրյանի գլխավորությամբ, երեկ արտառոց մի վճիռ է կայացրել, որոշել է, որ Նիկոլ Փաշինյանը զրպարտել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ ներկայումս ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին։ Այս պատմությունը սկսվել էր 2020 թ.-ին, երբ Թովմասյանը գլխավորում էր Սահմանադրական դատարանը, իսկ Փաշինյանը և իր կողմնակիցները մեթոդներ էին մշակում ՍԴ-ից Հրայր Թովմասյանին և մի քանի այլ անձանց դուրս մղելու ուղղությամբ։ Իր ասուլիսներից մեկում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե 2018 թ. մայիսից սկսած, սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա, ապա՝ ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել իրեն։

Հրայր Թովմասյանը 20 օր ժամկետ էր տվել Նիկոլ Փաշինյանին, իր հայտարարությունները հերքելու համար, այլապես սպառնացել էր դիմել դատարան։ Հաջորդ օրն իսկ Նիկոլ Փաշինյանը մարզից վերադարձել էր Երևան, մի գրիչի լուսանկար հրապարակել, որը միջոցառումներից մեկի ժամանակ իրեն էր նվիրել Հրայր Թովմասյանը։ Անհեթեթ այդ փաստարկը ծաղրի էր արժանացել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ կողմնակիցների կողմից, որոնք գիտակցում էին, որ Փաշինյանի հայտարարությունը բացարձակ հիմնազուրկ է և անհեթեթ։

Ընդսմին 2 տարի անց դատարանը արտառոց և իրավունքի տեսակետից արդարացված վճիռ է կայացրել՝ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնելով հրապարակայնորեն հերքել իր իսկ զրպարտչական արտահայտությունը։ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը հայտարարել է, թե վարչապետն այս որոշմանը դեմ է և անպայման վերաքննիչ բողոք է ներկայացնելու։ Հաշվի առնելով արդարադատության համակարգի ներկայումս ստեղծված ամենաթողության մթնոլորտը՝ չի բացառվում, որ վերաքննիչ դատարանը վճիռ կայացնի հօգուտ Նիկոլ Փաշինյանի։ Ամեն դեպքում նույնիսկ առաջին ատյանի այս վճիռը լրջագույն ապտակ է Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին, և ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը զերծ չի մնում տարբեր անձանց հասցեին զրպարտություններ անելու գայթակղությունից։

Արտաշես Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular