ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրպանային նախագահին առաջին փուլով չընտրեցին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի խորհրդարանը երեկ քննարկում էր Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածուի՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Փակ, գաղտնի քվեարկությունից հետո արդյունքները չհրապարակվեցին, դրանք հայտնի դարձան միայն այսօր առավոտյան։ Ըստ այդմ ինչպես և կանխատեսելի էր Վահագն Խաչատուրյանին չհաջողվեց առաջին փուլով ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ։ Անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ իրականացնել, երբ ընտրության համար հարկավոր է ոչ թե 81, այլ ընդամենը 64 պատգամավորների կողմ քվեարկելը։ Քաղաքացիական պայմանագիրը ունի ընդամենը 71 պատգամավոր։

Ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ավելի վաղ հայտարարել էին, թե բոյկոտելու են նախագահի ընտրության գործընթացը և չեն մասնակցելու ո՛չ քննարկումներին, ո՛չ էլ քվեարկությանը։ Երեկ էլ ապացուցվեց, որ ընդդիմությունն այս հարցում ևս ճիշտ է վարվել՝ չմասնակցելով իշխանության սրտի թեկնածուի առաջադրմանն ու թեկնածության քննարկմանը։

Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի իր տեքստում նշել էր, թե չունի բավարար գործիքներ և քաղաքական լծակներ՝ ազդելու Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման վրա։ Վահագն Խաչատուրյանը երեկ իր ունեցած ելույթում ապացուցեց, որ քաղաքական որևէ ֆիգուր չէ, ընդհակառակը, կատարելու է այն, ինչ իրենից պահանջում է Փաշինյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտնել էր, որ չափազանց կարևոր է, որ հանրապետության նախագահը ներդաշնակ գործի գործադիր և օրենսդիր իշխանությունների հետ։

Վահագն Խաչատուրյանը նշել է, թե անկուսակցական է և նախագահ դառնալու դեպքում քաղաքական հայտարարություններ չի կարող անել։ Առավել անհեթեթ պնդում, քան այս պնդումն է, անհնար է նույնիսկ պատկերացնել։ Հանրապետության նախագահը անկախ նրանից, որ Սահմանադրությամբ բավականին նվազ լիազորություններ ունի, ի պաշտոնե համարվում է երկրի գլուխը և համապատասխան լծակներ ունի միջամտելու քաղաքական որոշակի գործընթացներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու առումով։ Մինչդեռ նա ամեն գնով խուսափեց քաղաքական բնույթի հարցադրումներից, այն էլ սեփական կուսակցության և լրագրողների կողմից։ Ընդդիմությունը նրան որևէ հարց չհղեց, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չէին գտնվում խորհրդարանում։ Ըստ երևույթին, երկրորդ փուլում ևս ընդդիմությունը չի մասնակցի քննարկումներին և կարճ ելույթներից հետո իշխանությանը կհաջողվի Վահագն Խաչատուրյանին դարձնել Հայաստանի Հանրապետության նախագահ։ Իսկ թե այս նշանակումով ինչ կշահի Հայաստանի Հանրապետությունը հստակ է. ոչինչ։ Հայաստանի Հանրապետությունը ունենալու է ընդամենը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի գրպանային նախագահ, որը զբաղված է լինելու միայն իշխանության անհրաժեշտ օրենքները դակելով և Փաշինյանի առաջադրած թեկնածուներին տարբեր պաշտոնների նշանակելով։

Արամ Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular