ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական պատվիրակության անդամն ասում է, որ բանակցությունները տեղի չեն ունենա Բելառուսում նախատեսված վայրում, չնայած ՌԴ պատվիրակությունն արդեն այնտեղ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման համար կողմերի բանակցությունները տեղի չեն ունենա  Բելառուսի Բելովեժսկայա պուշչայում, բանակցությունների համար այլ վայր է նախատեսված:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Ուկրաինայի պատվիրակության անդամ Դավիդ Արախամիային.« Բանակցությունները տեղի կուեննան, բայց ոչ Բելառուսի Բելովեժսկայա պուշչայում: Մանրամասները ավելի ուշ»,-գրել է  նա:

Սակայն, ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Բելովեժսկայա պուշչա, որտեղ, ինչպես նախապես պլանավորվել էր, տեղի պետք է ունենա երկու երկրի բանակցությունների երկրորդ փուլը։

Ժամանելուց հետո ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները սպասում են ուկրաինական պատվիրակությանը մարտի 3-ին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ուկրաինան համատեղ են ընտրել բանակցությունների վայրը։ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ Բելովեժսկայա Պուշչայում բանակցությունների երկրորդ փուլի մասնակիցները կհյուրընկալվեն Որսորդի տանը։

Ի պատասխան այս հայտարարությունների՝ Կիևի պատվիրակության անդամներից մեկը՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կոչ է արել սպասել «երկխոսության իրական մեկնարկին»։ «Կասկածելի է, որ առանց սեղանի շուրջ երկրորդ [ուկրաինական] կողմի ներկայության, կարող են իրական բանակցություններ վարվել», - գրել է նա Twitter-ում: «Ուստի սպասեք երկխոսության իրական մեկնարկին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular