ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի սկզբից ի վեր ուկրաինացի 2000 խաղաղ բնակիչ է զոհվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման և ագրեսիայի սկզբից ի վեր Ուկրաինայում ավելի քան 2000 խաղաղ բնակիչ է զոհվել, փոխանցում է  Украинская правда-ն, հղում տալով՝ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունից:

«Ընկեր լիները դժբախտության ժամանակ է պարզ լինում: Արդեն ավելի քան 160 ժամ է ինչ Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդը պաշտպանվում են ռուսական ցինիկ հարձակումից: Ամեն պահը կուրսուստ է մեր պաշտպանների, կանանց, երեխաների»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պատերազմի յոթ օրերի ընթացքում Ռուսաստանը ոչնչացրեց հարյուրավոր տրանսպորտային ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և մանկապարտեզներ. «Այս ընթացքում արդեն ավելի քան 2000 ուկրաինացի է զոհվել՝ չհաշված մեր պաշտպաններին»:

Նշվում է, որ այժմ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության հիմնական ջանքերն ուղղված են մարդկանց փրկությանը։

Փրկարարներին հաջողվել է փրկել ավելի քան 150 մարդու կյանք, մարել ավելի քան 400 հրդեհ, որոնք առաջացել են հակառակորդի գնդակոծությունից հետո, տարհանել ավելի քան 500 մարդու։

10 փրկարար մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Փրկարարները նշում են, որ Ուկրաինայի համար այս դժվարին պահին օգնության ձեռք է մեկնում հարևան Լեհաստանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular