Պատերազմի սկզբից ի վեր ուկրաինացի 2000 խաղաղ բնակիչ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման և ագրեսիայի սկզբից ի վեր Ուկրաինայում ավելի քան 2000 խաղաղ բնակիչ է զոհվել, փոխանցում է Украинская правда-ն, հղում տալով՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Ընկեր լիները դժբախտության ժամանակ է պարզ լինում: Արդեն ավելի քան 160 ժամ է ինչ Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդը պաշտպանվում են ռուսական ցինիկ հարձակումից: Ամեն պահը կուրսուստ է մեր պաշտպանների, կանանց, երեխաների»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Պատերազմի յոթ օրերի ընթացքում Ռուսաստանը ոչնչացրեց հարյուրավոր տրանսպորտային ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և մանկապարտեզներ. «Այս ընթացքում արդեն ավելի քան 2000 ուկրաինացի է զոհվել՝ չհաշված մեր պաշտպաններին»:
Նշվում է, որ այժմ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հիմնական ջանքերն ուղղված են մարդկանց փրկությանը։
Փրկարարներին հաջողվել է փրկել ավելի քան 150 մարդու կյանք, մարել ավելի քան 400 հրդեհ, որոնք առաջացել են հակառակորդի գնդակոծությունից հետո, տարհանել ավելի քան 500 մարդու։
10 փրկարար մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Փրկարարները նշում են, որ Ուկրաինայի համար այս դժվարին պահին օգնության ձեռք է մեկնում հարևան Լեհաստանը։