ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանը ներդաշնակ նախագահ է ընտրելու՝ վասն Փաշինյանի քմահաճույքների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովը մարտի 2-ին է քննարկելու հանրապետության նախագահի ընտրության հարցը։ Ազգային ժողովի խորհուրդը երեկ նիստ է գումարել, որոշել այսօր մեկնարկելիք հերթական քառօրյայի նիստերի օրակարգը, և այդ հարցերից մեկը հանրապետության նախագահի ընտրությունն է։ Հիշեցնենք, Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց հունվարի 30-ին, իսկ հաջորդ օրը Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ազգային ժողովն արդեն ստացել է նրա հրաժարականը։ Մեկ շաբաթ անց Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցին, իսկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստանձնեց նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։ 

ՀՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հաաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածու այդպես էլ չեն առաջադրել՝ հայտարարելով, որ որևէ կերպ չեն մասնակցելու ՀՀ նախագահի ընտրությանը։ Ամենայն հավանականությամբ, այս հայտարարությունը նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն մասնակցի նաև նախագահի թեկնածության քննարկմանը Ազգային ժողովում՝ Քաղաքացիական պայմանագրին թողնելով «հպարտ» մենության մեջ։

Առաջին փուլում ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 քվե է հարկավոր, իշխող ուժը ունի ընդամենը 71 պատգամավոր և առնվազն առաջին փուլում դժվար թե հաջողվի ընտրել հանրապետության նախագահին։ Երկրորդ փուլում արդեն հարկավոր է 64 քվե և, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին կհաջողվի իրենց ունեցած պատգամավորների թվով նախագահ ընտրել։ Իհարկե, այս դեպքում ևս կստացվի, որ ոչ թե ընտրվում է Հայաստանի Հանրապետության, այլ «Քաղաքացիական պայմանագրի» «նախագահ»։

Ըստ էության, իշխանությունն ամեն ինչ արել է՝ փորձելով նախագահի իրենց թեկնածուին գցել նաև ընդդիմության գրպանը, կոչ անելով ընտրել իրենց թեկնածուին։ Այդ կերպ իշխանությունը ցանկանում էր պատրանք ստեղծել, թե հանրային կոնսենսուս կա իրենց թեկնածուի նկատմամբ և վերջինիս հեղինակավոր անձ են համարում։ Վահագն Խաչատուրյանին հեղինակավոր անձ կարող է համարել միայն Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը։ Վերջինս բացառապես աշխատելու է ներդաշնակ ՝ իշխանության հետ կատարելով վարչախմբի քմահաճույքները։

Վարդան Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular