ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան սիրաշահումներ Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունն անդրադարձել է Սումգայիթում հայերի ջարդերին։

«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին», - ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։

Սումգայիթում իրագործված հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ Հայաստանի արտգործնախարարությունը շեշտել է, որ հայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը, «ինչն ակնհայտորեն հակասում է խաղաղ, զարգացող և կայուն տարածաշրջան ունենալուն ուղղված տարածաշրջանային և միջազգային ջանքերին»:

Հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում Միացյալ Նահանգների դեսպանատան այսպիսի գնահատականը և Սումգայիթում հայերի ջարդերի թեմային անդրադառնալը բացառապես քաղաքական քայլ է և սիրաշահելու դրսևորում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգներն ու արևմուտքն այս օրերին ակտիվորեն պաշտպանում են Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում և խնդիր են դրել իրենց առջև նաև Ռուսաստանից հեռացնել նրա գործընկերներին, իհարկե, եթե իրավիճակը սրված չլիներ միջազգային հարաբերություններում, Միացյալ Նահանգների դեսպանատունն առանձնապես շահագրգռված չէր լինի՝ անդրադառնալով ո՛չ Սումգայիթին, ո՛չ էլ որևէ այլ՝ Հայաստանի համար էական նշանակություն ունեցող խնդրի։

Ըստ էության, Միացյալ Նահանգները սիրաշահում է Հայաստանին, իսկ Հայաստանում գտնվող արևմտամետ ուժերը ԱՄՆ դեսպանատան ցանկացած հայտարարություն ուռճացնելու, տարածելու և փորձելու են ներկայացնել որպես արևմուտքի առանձնաշնորհյալ վերաբերմունք Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Որ քաղաքական լուրջ հետևանքներ և հեռուն գնացող եզրակացություններ անել այսպիսի հայտարարություններից բնավ պետք չէ։ Ընդհակառակը պետք է գիտակցել, որ սա ժամանակավոր սիրաշահում է, ժամանակավոր սիրախաղ, որը կապված է ոչ թե Հայաստանի անցյալի, հայոց պատմության ցավալի դրվագների, այլ ընդամենը ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանին հակառուսական ճամբար մղելու անթաքույց ցանկությունը։ Հայաստանի Հանրապետությունն, իհարկե, կարող է ընդամենը շնորհակալություն հայտնել, կամ նույնիսկ չհայտնել ԱՄՆ դեսպանատան այս հայտարարության վերաբերյալ։

Արման Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular