ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարվածությունը ռազմական դաշտից պետք է դուրս գա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների պատճառով մի շարք պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ։

Այս մասիմ զրուցել ենք տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ։

Հարցին, թե Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա` տնտեսագետն ասաց. «Այդ հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից։ Եթե պատժամիջոցները երկար ժամանակ տևեն, ապա Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցությունն ակնհայտ է լինելու։ Եթե կարճաժամկետ լինեն, կողմերի միջև հանգուցալուծում լինի, ապա ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի տնտեսությունը շատ չի տուժի։ Բայց ես կարծում եմ, որ պատժամիջոցները կարող են մի քիչ երկարել։ Իհարկե, պետք է հաշվի առնել հետևյալը, որ տվյալ պարագայում դրանք միակողմանի չեն կարող լինել։ Փորձը ցույց է տվել, որ փոխկապակցված աշխարհում անպայման նաև բումերանգի էֆեկտն է աշխատում։ Քանի որ նաև Արևմուտքը բազմաթիվ թելերով ներկա է ռուսական շուկայում, ուստի, և բանկային համակարգին ուղղված պատժամիջոցները, և տարբեր այլ խնդիրներ ունեն կողմնակի էֆեկտներ։Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ լարվածությունը ռազմական դաշտից պետք է դուրս գա, քաղաքական դիվանգիտությունից բացի նաև տնտեսական դիվանագիտությունն է այստեղ կարևոր դեր խաղալու։ Չմոռանանք, որ Ռուսաստանի գազային դիվանագիտությունը բավական հղկված ու արդյունավետ է, եթե Ռուսաստանի ազգային շահերի տեսանկյունից նայենք, և, հետևաբար, կոնկրետ այս դեպքում Արևմուտքի կախվածությունը Ռուսաստանից նույնպես ակնհայտ է։ Այսինքն՝ որևէ երկիր որևէ մեկի հանդեպ քայլեր կիրառելիս, անկախ նրանից, հիմնավոր են այդ քայլերը, թե ոչ, պետք է հաշվի առնի, որ տնտեսությունները փոխկապակցված են։ Եվ այստեղ դժվար է ասել՝ որևէ երկիր ավելի շատ կտուժի, մյուսներն՝ ավելի պակաս»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular