ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն անցնում է հոգեբանական ճնշման նոր մեթոդի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանը նոր մեթոդներ է սկսել կիրառել արցախցիներին ճնշելու, իրենց բնօրրանից դուրս մղելու հարցում։ Երեկ երեկոյան՝ ժամը 6-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական սահմանների մոտ բարձրախոսով ձայնագրություն են միացրել, որում հայտարարվել է, թե բնակիչները պետք է լքեն բնակավայրը, այլևս վար ու ցանք չանեն Խրամորթում, որ այն իբրև թե ադրբեջանական տարածք է և այլն։ Ընդ որում, ձայնագրությունը եղել է հայերեն և բավական բարձր, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը հատուկ սարքավորումներ է տեղադրել սահմանին՝ հոգեբանական ճնշման ենթարկելու համար։
 
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թշնամին արցախցիներին հայրենիքից դուրս մղելու ամենօրյա գործողություններ է իրականացնում՝ կրակոցներ, սպանություններ, առևանգումներ, գյուղատնտեսական տեխնիկայի վնասում, անասունների կողոպուտ։ Այժմ էլ անցել է բացահայտ հոգեբանական տեռորի։ Իհարկե, այսպիսի վարքը չի կարող անհետևանք մնալ, շատերը կնախընտրեն հեռանալ՝ իրենց ու իրենց երեխաների կյանքն ու անվտանգությունն ապահովելու համար։ Արցախում գտնվող ռուս սահմանապահները հազվադեպ են միջամտում, այն էլ, սովորաբար, առավել ծանր դեպքերում։
 
Հայաստանի գործող իշխանությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո լիովին մենակ են թողել արցախցիներին ադրբեջանցիների դեմ, իսկ հազվադեպ հնչող արձագանքներն էլ միայն ստիպողաբար են լինում, երբ արդեն բանը բանից անցած է լինում։ Վա՞խն է ադրբեջանցիներից, թե՞ այլ, ավելի դավաճանական պատճառ կա այս վարքագծում, բարդ է ասել։ Համենայն դեպս, ՀՀ գործող վարչախումբը լրիվ բացակա է Արցախից։ Միակ պաշտոնյան, ով չէր կաշկանդվում, բարձրաձայնում էր ադրբեջանցիների վայրագությունները, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էր, վերջինս էլ նախօրեին ավարտել է իր առաքելությունը։ Նորանշանակ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն էլ զբաղված է ՄԻՊ ֆեյսբուքյան էջի հարցերով, արցախցիների խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի։
 
Արշալույս Լևոնյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular