ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի չեզոք կարգավիճակի որոշմանը, եթե Կիևն ընդունի այն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները կաջակցի այն որոշումներին, որոնք Ուկրաինան կկայացնի իր համար, ընտրությունը երկրի ժողովրդինն է։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության փոխղեկավար Վենդի Շերմանը` պատասխանելով հարցին, թե Վաշինգտոնը կաջակցի՞ Կիևի կողմից չեզոք կարգավիճակի ընդունմանը։

«Մենք կաջակցենք այն որոշումներին, որոնք Ուկրաինան կկայացնի իր համար: Այս ճգնաժամի հենց սկզբից մենք ասել ենք, որ մենք ոչինչ չենք անի Ուկրաինայի հետ առանց Ուկրաինայի, մենք ոչինչ չենք անի Եվրոպայի հետ առանց Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ առանց ՆԱՏՕ-ի: Այսպիսով, ընտրությունը Ուկրաինայի ժողովրդինն է: Մենք աջակցում ենք նրանց ընդունած որոշումներին»,- ասել է նա:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչը հայտնել էր, որ Կիևը կարող է Մոսկվայի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, բայց անվտանգության երաշխիքների հստակ փաթեթով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular