ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության ճգնաժամ Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ընդդիմադիր գլխավոր միավորներին չհաջողվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով հեռացնել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից, իսկ այսօր արդեն կարելի է հստակ փաստել, որ Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, բայց այդ ճգնաժամը վերաբերում է նաև ընդդիմությանը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տակավին մեկ շաբաթ առաջ ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանում այսօր կա վստահության ճգնաժամ, ինքնության ճգնաժամ, բայց չի կարող ասել, որ այս պահին կա քաղաքական ճգնաժամ։

«Այս իշխանությունը աղքատացրել է ժողովրդին, ամենից զարմանալին այն է, որ այսօր ամենից անտեսված տեղը գյուղն է, բայց այնտեղ իշխանությունը մեծ վարկանիշ ունի: Չկա որևէ ոլորտ, որ այս իշխանությունը կարողանա հաջողության հասնել, կա կառավարման ճգնաժամ»,- ասել էր Քոչարյանը։

Խորհրդարանական ընտրություններում հանրության մեծ մասը հրաժարվեց գնալ ընտրատեղամասեր և քվեարկել որևէ ուժի օգտին։ Արդյունքում փաշինյանական վարչախումբը համընդհանուր ապատիայի և անտարբերության պայմաններում կարողացավ ստանալ 53,91 տոկոս քվե, գրեթե սահմանադրական մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ըստ էության, Փաշինյանն այսօր ունի այդ սահմանադրական մեծամասնությունը, հաշվի առնելով ընդդիմադիր որոշ պատգամավորների վարքը, սերտ առնչությունները գործող իշխանությունների հետ, նաև անձնական նկրտումները: «Հայաստան» խմբակցության որոշ անդամներ հայտարարում են, թե արդեն գարնանից սկսած բողոքի ակցիաներ են սկսելու գործող վարչախմբի պարտվողական օրակարգերը խափանելու նպատակով։

Ըստ էության, այդ գործողությունները դատապարտված են ձախողման, եթե ընդդիմությանը չհաջողվի լայն համախմբում իրականացնել, նաև հստակ տեսլական ներկայացնել հանրությանը։ Հակառակ դեպքում, ընդդիմադիրներին կհաջողվի լավագույն դեպքում մի քանի հարյուր կամ հազար մարդ հանել հրապարակ, ինչը հղի է ավելի վտանգավոր դրսևորումներով։ Փաշինյանն ու իր քարոզչամեքենան լրացուցիչ փաստարկներ կստանան ընդդիմությանը մեղադրելու, նաև համոզելու, թե հանրությունը դեմ չէ իրենց կառավարմանը։ Իզուր չէ, որ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսել են ցանկացած հարցում, այդ թվում խաղաղության դարաշրջան բացելու, ցանկացած դավաճանական քայլում իրենց արդարացնելու հարցում վկայաբերել իրենց ստացած վստահության քվեն։ Հենց սա է ամենավտանգավորը, երբ հանրությունը պայքարելու ցանկություն չունի, ընդդիմությունը չի կարողանում, իսկ վարչախումբն օգտվում է ընձեռնված հնարավորությունից՝ հանուն սեփական իշխանության երկարաձգման։

Ավետիք Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular