ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչքան կթանկանա գազը բնակչության և տնտեսության համար․ Հանձնաժողովում ուրվագծվել են նոր սակագները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 1-ից գազը կթանկանա՝ ինչպես բնակչության, այնպես էլ՝ տնտեսության համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում արդեն ուրվագծվել են նոր սակագները։ Մինչև փետրվարի վերջ, ըստ ամենայնի, դրանք կհաստատվեն, որոնք մեկ ամսից կմտնեն ուժի մեջ։

Հանձնաժողովն այս անգամ արագացված ռեժիմով է ուսումնասիրել «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտը։

Հայտը ներկայացվել էր հունվարի 13-ին, իսկ փետրվարի վերջին Հանձնաժողովի դիրքորոշումն արդեն պատրաստ է։ Հայտնի ուսումնասիրման համար այն 80 աշխատանքային օր ժամանակ ուներ, բայց բավարարվել է 30-35 օրով։

Այսպիսի շտապողականության համար վերջինս «հիմնավոր» պատճառներ է ունեցել. իշխանությունները հնարավորինս երկար ժամանակ հասարակությունից թաքուն էին պահում գազի թանկացման փաստը։ Միայն վերջին պահին որոշեցին այն հրապարակայնացնել, ինչի հետևանքով նոր սակագները հաստատելու համար Հանձնաժողովը շատ սուղ ժամանակ ուներ։

Գազի ներմուծման գնի շուրջ տևական ժամանակ «բարեհաջող» բանակցելուց հետո, իշխանություններն ի վերջո հասան նրան, որ ապրիլի 1-ից Հայաստանը գազը ստանալու է նոր պայմաններով։ Կալորիականությունից կախված, բարձրանում է ներմուծման գինը, ինչը մեծացնում է ճնշումը ներքին սակագների վրա։ Այդ հանգամանքը հաշվի առնելով էլ՝ գազամատակարար ընկերությունը ներկայացրեց սակագնային հայտ՝ առաջարկելով բարձրացնել սպառողներին վաճառվող գազի գինը։ Իհարկե, գազի ներմուծման գնի հետ կապված զարգացումները դրանով չսահմանափակվեցին։

Նկատի ունենալով այն, որ հասարակությունը շատ զգայուն է գազի գնի նկատմամբ, դրա մի մասը որոշվեց կոմպենսացնել էլեկտրաէներգիայի թանկացման տեսքով։ Արդյունքում, ինչպես հայտնի է, սպառողները 10 տարի շարունակ, տարեկան շուրջ 32 մլն դոլար պիտի վճարեն «Գազպրոմի» դուստր ընկերությանը՝ ի դեմս «Հրազդան-5»-ի, զուտ այն պատճառով, որ իշխանությունները թերացել են կատարել վերջինիս նկատմամբ ժամանակին ստանձնած իրենց պարտավորությունները։

Դրանով հանդերձ, սակայն, գազի սակագնի բարձրացումից խուսափել չհաջողվեց։

Կալիորիականությունից կախված՝ ապրիլի 1-ից այն կթանկանա 11 դոլարով։

Չնայած ներկայացված հայտով «Գազպրոմ Արմենիան» ավելի բարձր գին էր առաջարկել՝ Հանձնաժողովն առաջարկն ամբողջությամբ չի բավարարել. 177,53-ից հիմնավոր է համարել 175,21 դոլարը։

Իհարկե, դրա համար վերջինս տիտանական ջանքեր չի թափել. ընդամենը հաշվի է առել, որ Հայաստան ներմուծվող գազը ոչ թե 8500 կալորիականության է, ինչի հաշվարկով գազամատակարար ընկերությունը ներկայացրել էր իր սակագնային հայտը, այլ 8389 կալորիականության։

Հանձնաժողովը սեփական հայեցողությամբ վերաբաշխել է թանկացման ծանրությունը սպառողների տարբեր խմբերի վրա։ Դա որոշ չափով տարբերվում է «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած առաջարկներից, բայց ընդհանուր տրամաբանությունը, որը ենթադրում էր սակագների բարձրացում, մնացել է նույնը։

Ի տարբերություն ընկերության հայտի, որով նախատեսվում էր նվազեցնել բնակչության հիմնական խմբի սակագինը, Հանձնաժողովն առաջարկում է այն բարձրացնել և այսօր գործող 139-ի փոխարեն՝ 1 խորանարդի գինը սահմանել 143,7 դրամ։

Թանկացումը յուրաքանչյուր խորանարդի համար լինելու է 4,7 դրամի չափով։

Հիշեցնենք, որ ընկերության առաջարկը 135 դրամ էր, բայց Հանձնաժողովն այն չի ընդունել։

Սպառողների այս խմբի մեջ պահպանվել են սոցիալական հատվածի արտոնյալ սակագները։

Այսուհետ ևս նրանք կշարունակեն գազ սպառել 100 դրամով, բայց տարեկան 600 խորանարդի սահմաններում։ Ավել օգտագործելու դեպքում սակագինը կլինի այնքան, որքան բնակչության մյուս մասի համար։

Բնակչությունից բացի, կթանկանա նաև խոշոր սպառողներին մատակարարվող գազը։ Նրանց դեպքում սակագինը կբարձրանա հազար խորանարդի հաշվով շուրջ 10 դոլարով։ Գործող 255,91-ի փոխարեն՝ կդառնա 265,81 դոլար։

Մինչև 10 հազար խորանարդ օգտագործողներն էլ կվճարեն այնքան, ինչքան բնակչությունը։

Ընկերության ներկայացրած հայտի համեմատ՝ վերանայումներ են կատարվել նաև ջերմոցային տնտեսության ու վերամշակող հատվածի սակագների առումով։ Դրանք ավելի ցածր կլինեն, քան առաջարկվել էր հայտով, բայց ավելի բարձր, քան գործող սակագներն են։

Հանձնաժողովը կանգնել է 233,9 դոլար սակագնի վրա՝ յուրաքանչյուր հազար խորանարդի համար։ Այն գրեթե 10 դոլարով բարձր կլինի գործողից։

Ի տարբերություն տնտեսության մյուս հատվածների, ինչպես ջերմոցային տնտեսության, այնպես էլ՝ վերամշակող արդյունաբերության համար սակագները համեմատաբար ավելի ցածր կլինեն, բայց դա, միևնույն է, մեծացնելու է ճնշումն արտադրության ինքնարժեքի վրա՝ հանգեցնելով իրացման գների բարձրացման։ Էներգակիրների գներից կախվածությունն այս ոլորտներում չափազանց մեծ է և երբեմն հասնում է արտադրանքի ինքնարժեքի ընդհուպ մինչև 70 տոկոսին։

Գազի սակագնի բարձրացումն ազդելու է ոչ միայն՝ ջերմոցային տնտեսության ու վերամշակող արտադրության, այլև՝ ընդհանրապես տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա։

Հասարակությունն իր հերթին՝ կրելու է սակագների բարձրացման ազդեցությունը՝ ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն՝ տնտեսական հատվածից թելադրված գների բարձրացման տեսքով։ Ընդ որում, դա լինելու է ոչ միայն՝ գազի, այլև՝ հանրային մյուս ծառայությունների միջոցով։

Արդեն գործում են ջրի և էլեկտրաէներգիայի նոր սակագները, որոնք ավելի բարձր են, քան նախկինները։ Շուրջ 1 ամսից կթանկանա նաև գազը, որով կամբողջանա հանրային ծառայությունների սակագների բարձրացման այն գործընթացը, որը մեկնարկել են իշխանություններն այս տարվա սկզբից։

Խոստացված էժանացման փոխարեն՝ սպառողները կրկին բախվեցին սակագների բարձրացման հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular