Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչքան կթանկանա գազը բնակչության և տնտեսության համար․ Հանձնաժողովում ուրվագծվել են նոր սակագները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 1-ից գազը կթանկանա՝ ինչպես բնակչության, այնպես էլ՝ տնտեսության համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում արդեն ուրվագծվել են նոր սակագները։ Մինչև փետրվարի վերջ, ըստ ամենայնի, դրանք կհաստատվեն, որոնք մեկ ամսից կմտնեն ուժի մեջ։

Հանձնաժողովն այս անգամ արագացված ռեժիմով է ուսումնասիրել «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտը։

Հայտը ներկայացվել էր հունվարի 13-ին, իսկ փետրվարի վերջին Հանձնաժողովի դիրքորոշումն արդեն պատրաստ է։ Հայտնի ուսումնասիրման համար այն 80 աշխատանքային օր ժամանակ ուներ, բայց բավարարվել է 30-35 օրով։

Այսպիսի շտապողականության համար վերջինս «հիմնավոր» պատճառներ է ունեցել. իշխանությունները հնարավորինս երկար ժամանակ հասարակությունից թաքուն էին պահում գազի թանկացման փաստը։ Միայն վերջին պահին որոշեցին այն հրապարակայնացնել, ինչի հետևանքով նոր սակագները հաստատելու համար Հանձնաժողովը շատ սուղ ժամանակ ուներ։

Գազի ներմուծման գնի շուրջ տևական ժամանակ «բարեհաջող» բանակցելուց հետո, իշխանություններն ի վերջո հասան նրան, որ ապրիլի 1-ից Հայաստանը գազը ստանալու է նոր պայմաններով։ Կալորիականությունից կախված, բարձրանում է ներմուծման գինը, ինչը մեծացնում է ճնշումը ներքին սակագների վրա։ Այդ հանգամանքը հաշվի առնելով էլ՝ գազամատակարար ընկերությունը ներկայացրեց սակագնային հայտ՝ առաջարկելով բարձրացնել սպառողներին վաճառվող գազի գինը։ Իհարկե, գազի ներմուծման գնի հետ կապված զարգացումները դրանով չսահմանափակվեցին։

Նկատի ունենալով այն, որ հասարակությունը շատ զգայուն է գազի գնի նկատմամբ, դրա մի մասը որոշվեց կոմպենսացնել էլեկտրաէներգիայի թանկացման տեսքով։ Արդյունքում, ինչպես հայտնի է, սպառողները 10 տարի շարունակ, տարեկան շուրջ 32 մլն դոլար պիտի վճարեն «Գազպրոմի» դուստր ընկերությանը՝ ի դեմս «Հրազդան-5»-ի, զուտ այն պատճառով, որ իշխանությունները թերացել են կատարել վերջինիս նկատմամբ ժամանակին ստանձնած իրենց պարտավորությունները։

Դրանով հանդերձ, սակայն, գազի սակագնի բարձրացումից խուսափել չհաջողվեց։

Կալիորիականությունից կախված՝ ապրիլի 1-ից այն կթանկանա 11 դոլարով։

Չնայած ներկայացված հայտով «Գազպրոմ Արմենիան» ավելի բարձր գին էր առաջարկել՝ Հանձնաժողովն առաջարկն ամբողջությամբ չի բավարարել. 177,53-ից հիմնավոր է համարել 175,21 դոլարը։

Իհարկե, դրա համար վերջինս տիտանական ջանքեր չի թափել. ընդամենը հաշվի է առել, որ Հայաստան ներմուծվող գազը ոչ թե 8500 կալորիականության է, ինչի հաշվարկով գազամատակարար ընկերությունը ներկայացրել էր իր սակագնային հայտը, այլ 8389 կալորիականության։

Հանձնաժողովը սեփական հայեցողությամբ վերաբաշխել է թանկացման ծանրությունը սպառողների տարբեր խմբերի վրա։ Դա որոշ չափով տարբերվում է «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած առաջարկներից, բայց ընդհանուր տրամաբանությունը, որը ենթադրում էր սակագների բարձրացում, մնացել է նույնը։

Ի տարբերություն ընկերության հայտի, որով նախատեսվում էր նվազեցնել բնակչության հիմնական խմբի սակագինը, Հանձնաժողովն առաջարկում է այն բարձրացնել և այսօր գործող 139-ի փոխարեն՝ 1 խորանարդի գինը սահմանել 143,7 դրամ։

Թանկացումը յուրաքանչյուր խորանարդի համար լինելու է 4,7 դրամի չափով։

Հիշեցնենք, որ ընկերության առաջարկը 135 դրամ էր, բայց Հանձնաժողովն այն չի ընդունել։

Սպառողների այս խմբի մեջ պահպանվել են սոցիալական հատվածի արտոնյալ սակագները։

Այսուհետ ևս նրանք կշարունակեն գազ սպառել 100 դրամով, բայց տարեկան 600 խորանարդի սահմաններում։ Ավել օգտագործելու դեպքում սակագինը կլինի այնքան, որքան բնակչության մյուս մասի համար։

Բնակչությունից բացի, կթանկանա նաև խոշոր սպառողներին մատակարարվող գազը։ Նրանց դեպքում սակագինը կբարձրանա հազար խորանարդի հաշվով շուրջ 10 դոլարով։ Գործող 255,91-ի փոխարեն՝ կդառնա 265,81 դոլար։

Մինչև 10 հազար խորանարդ օգտագործողներն էլ կվճարեն այնքան, ինչքան բնակչությունը։

Ընկերության ներկայացրած հայտի համեմատ՝ վերանայումներ են կատարվել նաև ջերմոցային տնտեսության ու վերամշակող հատվածի սակագների առումով։ Դրանք ավելի ցածր կլինեն, քան առաջարկվել էր հայտով, բայց ավելի բարձր, քան գործող սակագներն են։

Հանձնաժողովը կանգնել է 233,9 դոլար սակագնի վրա՝ յուրաքանչյուր հազար խորանարդի համար։ Այն գրեթե 10 դոլարով բարձր կլինի գործողից։

Ի տարբերություն տնտեսության մյուս հատվածների, ինչպես ջերմոցային տնտեսության, այնպես էլ՝ վերամշակող արդյունաբերության համար սակագները համեմատաբար ավելի ցածր կլինեն, բայց դա, միևնույն է, մեծացնելու է ճնշումն արտադրության ինքնարժեքի վրա՝ հանգեցնելով իրացման գների բարձրացման։ Էներգակիրների գներից կախվածությունն այս ոլորտներում չափազանց մեծ է և երբեմն հասնում է արտադրանքի ինքնարժեքի ընդհուպ մինչև 70 տոկոսին։

Գազի սակագնի բարձրացումն ազդելու է ոչ միայն՝ ջերմոցային տնտեսության ու վերամշակող արտադրության, այլև՝ ընդհանրապես տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա։

Հասարակությունն իր հերթին՝ կրելու է սակագների բարձրացման ազդեցությունը՝ ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն՝ տնտեսական հատվածից թելադրված գների բարձրացման տեսքով։ Ընդ որում, դա լինելու է ոչ միայն՝ գազի, այլև՝ հանրային մյուս ծառայությունների միջոցով։

Արդեն գործում են ջրի և էլեկտրաէներգիայի նոր սակագները, որոնք ավելի բարձր են, քան նախկինները։ Շուրջ 1 ամսից կթանկանա նաև գազը, որով կամբողջանա հանրային ծառայությունների սակագների բարձրացման այն գործընթացը, որը մեկնարկել են իշխանություններն այս տարվա սկզբից։

Խոստացված էժանացման փոխարեն՝ սպառողները կրկին բախվեցին սակագների բարձրացման հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
Ամենադիտված