ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանին պետք է ամբողջ Ուկրաինան իր ազդեցության գոտում պահել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում սկսել է իրականացնել հատուկ ռազմական գործողություն։

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Հարցին, թե որքա՞ն կարող են շարունակվել ռազմական գործողությունները` քաղաքագետն ասաց. « Դժվար է կանխատեսել, թե ինչքան կշարունակվի։ Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը չի սահմանափակվելու Լուգանսկի և Դոնեցկի «հարցը լուծելով», նրան պետք է ամբողջ Ուկրաինան իր ազդեցության գոտում պահել և Ռուսաստանը որոշել է արմատապես լուծել այս հարցը, ինչի մասին վկայում են, օրինակ՝ Կիևի, Խարկովի ու Օդեսայի հրթիռակոծումներն այս պահին։ Տեսնենք, թե Կիևի արևմտյան դաշնակիցներն ինչքանով կկարողանան աջակցել, որպեսզի Ուկրաինան հնարավորություն ունենա դիմակայելու այս ագրեսիային, որովհետև սա իսկապես ագրեսիա է Ուկրաինայի նկատմամբ։ Այսինքն, Կիևի արևմտյան դաշնակիցների պատասխան քայլերից հետո նոր միայն հնարավոր կլինի հասկանալ, թե ինչքան կարող է տևել այս իրավիճակը»։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Արևմուտքը կգնա լուրջ քայլերի` քաղաքագետն ասաց. «Դե, նայած թե լուրջ քայլեր ասելով՝ ինչ նկատի ունենք։ Օրինակ՝ սոցցանցերի արգելափակումը և տեղեկատվական աղբյուրներից Ռուսաստանի ու ռուսական գաղափարախոսների զրկումը բավականին լուրջ ազդեցություն է ունենալու իրադարձությունների ընթացքի վրա։ Տեսնենք, թե նման այլ ինչ միջոցներ նրանք կկարողանան մտածել, կկիրառե՞ն, թե՞ չեն կիրառի: Իհարկե, անմիջական ռազմական բախում որևէ այլ պետության ներկայացուցչի մասնակցությամբ՝ բացառում եմ, բայց այն, որ ամեն կերպ կփորձեն աջակցել Ուկրաինային, կարծես թե իրատեսական է, ուղղակի անհրաժեշտ է հասկանալ այդ աջակցության հնարավոր ծավալները, նոր միայն կարելի կլինի գնահատել, թե մինչև երբ կշարունակվի այս ամենը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular