ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննիչ հանձնաժողովը բացահայտվեց՝ այդպես էլ գործը չսկսած

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովը ձախողել է իր աշխատանքը՝ նույնիսկ չսկսելով հանգամանքների հետաքննությունը։ Ինչպես և ակնկալվում էր, հանձնաժողովն ապացուցեց, որ ընդամենը Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի մեղքը կոծկող մարմին է, իսկ պատերազմի իրական հանգամանքները այդպես էլ կմնան չբացահայտված, համենայն դեպս, ոչ այս իշխանության օրոք։ Խորհրդարանական ընդդիմությունն, իհարկե, արդարացիորեն է քննադատում հանձնաժողովի աշխատանքը, աշխատանքի մեթոդները, սակայն, հրաժարվելով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, միայն մանևրելու ավելի լայն հնարավորություն է տալիս Անդրանիկ Քոչարյանին ու նրա ենթականերին։

Երեկ հանձնաժողովն աշխատանքային բաց քննարկում է նախաձեռնել, որին մասնակցել են նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները՝ Սամվել Բաբայանն ու Նորայր Նորիկյանը, զոհվածների հարազատների կողմից պատվիրակված անդամներ` անկախ խորհրդատուներ Արտակ Գասպարյանն ու Գարիկ Մխիթարյանը: Օրենքը, ի դեպ, արգելում է այլ անդամների ներգրավումը հանձնաժողովի անդամներին, սակայն, ինչպես հայտնի է, օրենքները, վաղուց այլևս չեն հետաքրքրում փաշինյանական վարչախմբին։

Սամվել Բաբայանը, ով պետք է հարցաքննվեր, այլ ոչ թե հարցաքններ այդ հանձնաժողովում, ներգրավվելուց անմիջապես հետո սկսել է մեղադրել նախկիններին, Արցախի նախկին իշխանություններին։ Պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար աշխատած, ըստ ԶԼՄ-ների, մի շարք ձախողված գործողությունների պատասխանատուն, առիթը բաց չի թողել պարտության մեղքը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի վրա բարդելու։ Հանձնաժողովի աշխատանքը, որքան էլ Անդրանիկ Քոչարյանը հայտարարի, թե անթերի զեկույց պիտի ներկայացնեն, այլևս վստահություն չի ներշնչում, և հանրությունն էլ վստահ է՝ այն միայն լինելու է Փաշինյանի գրպանային միավորը, մաքրելու գործող իշխանության պատասխանատվությունը։

Կարեն Եղոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular