ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մարտի 1»-ին վերաբերող շատ այլ գործեր դուրս են մնացել գլխավոր դատախազության տեսադաշտից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։

Այս թեմայի մասին զրուցել ենք փաստաբան, «Մարտի 1»-ին առնչվող «Քոչարյանը և մյուսները» գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի գլխավոր դատախազի բողոքի մասին` փաստաբանն ասաց. « Կարող եմ ասել, որ այդ բողոքը շատ ավելի վաղ պետք է ներկայացվեր, որովհետև այդ հիմքերն առկա են եղել նաև ավելի վաղ և ոչ միայն Նիկոլ Փաշինյանի գործով: «Մարտի 1»-ին վերաբերող շատ այլ գործեր դուրս են մնացել գլխավոր դատախազության տեսադաշտից, որոշ մասը որակվել է՝ ելնելով այն կանխավարկածից, թե արագացված կարգով գործերի լսումը գործերի վերանայման արգելք է, ինչին ես, իհարկե, համակարծիք չեմ, որովհետև անձի կողմից արագացված կարգ ընդունելը 2008 թվականին բացարձակապես պայմանավորված չի եղել այն հանգամանքով, որ ինքն այդ մեղադրանքն ընդունում է: Դա ուղղակի հազար ու մի խնդիրներ ունենալու հանգամանքներով է պայմանավորված եղել, ինչը չպետք է կարևորվեր: «Մարտի 1»-ի գործը մի տեսակ մաս-մաս ու այսպես անհատական ու դանդաղ վերանայումների է արժանացել, ինչն ընդունելի չէ, որովհետև դա կարող էր միասնաբար քննվել ու թեթևացնել «Մարտի 1»-ի գործով դատական անարդար ակտերի վիճակը: Հետևապես՝ չեմ կարող ասել, թե ինչո՞վ է պայմանավորված գլխավոր դատախազության կողմից ժամանակի այս ընտրությունը: Լավ է, որ վերջապես այդ որոշումը կայացվել է, գիտեք՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից անվերջ շահարկվել է «Մարտի 1»-ի գործով այդ դատական ակտը: Չգիտեմ` ինչու, «Մարտի 1»-ի գործով այսպիսի ձախողումից հետո է այս հարցը բարձրացվել ու լսվել, ինձ համար շատ անհասկանալի է, որովհետև դատախազության աշխատողները մասնակցել են «Մարտի 1»-ի գործին ու տեսել, որ այդ դատական ակտերը, յոթի գործը՝ այդ բոլորը շահարկվում են: Ինչո՞ւ թողեցին, որ շահարկվի, ու «Մարտի 1»-ի գործի ձախողումից հետո նոր այսպիսի որոշումներ են ընդունում: Միայն իրենք կարող են բացատրել այս վերանայման դինամիկան»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular