Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մարտի 1»-ին վերաբերող շատ այլ գործեր դուրս են մնացել գլխավոր դատախազության տեսադաշտից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։

Այս թեմայի մասին զրուցել ենք փաստաբան, «Մարտի 1»-ին առնչվող «Քոչարյանը և մյուսները» գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի գլխավոր դատախազի բողոքի մասին` փաստաբանն ասաց. « Կարող եմ ասել, որ այդ բողոքը շատ ավելի վաղ պետք է ներկայացվեր, որովհետև այդ հիմքերն առկա են եղել նաև ավելի վաղ և ոչ միայն Նիկոլ Փաշինյանի գործով: «Մարտի 1»-ին վերաբերող շատ այլ գործեր դուրս են մնացել գլխավոր դատախազության տեսադաշտից, որոշ մասը որակվել է՝ ելնելով այն կանխավարկածից, թե արագացված կարգով գործերի լսումը գործերի վերանայման արգելք է, ինչին ես, իհարկե, համակարծիք չեմ, որովհետև անձի կողմից արագացված կարգ ընդունելը 2008 թվականին բացարձակապես պայմանավորված չի եղել այն հանգամանքով, որ ինքն այդ մեղադրանքն ընդունում է: Դա ուղղակի հազար ու մի խնդիրներ ունենալու հանգամանքներով է պայմանավորված եղել, ինչը չպետք է կարևորվեր: «Մարտի 1»-ի գործը մի տեսակ մաս-մաս ու այսպես անհատական ու դանդաղ վերանայումների է արժանացել, ինչն ընդունելի չէ, որովհետև դա կարող էր միասնաբար քննվել ու թեթևացնել «Մարտի 1»-ի գործով դատական անարդար ակտերի վիճակը: Հետևապես՝ չեմ կարող ասել, թե ինչո՞վ է պայմանավորված գլխավոր դատախազության կողմից ժամանակի այս ընտրությունը: Լավ է, որ վերջապես այդ որոշումը կայացվել է, գիտեք՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից անվերջ շահարկվել է «Մարտի 1»-ի գործով այդ դատական ակտը: Չգիտեմ` ինչու, «Մարտի 1»-ի գործով այսպիսի ձախողումից հետո է այս հարցը բարձրացվել ու լսվել, ինձ համար շատ անհասկանալի է, որովհետև դատախազության աշխատողները մասնակցել են «Մարտի 1»-ի գործին ու տեսել, որ այդ դատական ակտերը, յոթի գործը՝ այդ բոլորը շահարկվում են: Ինչո՞ւ թողեցին, որ շահարկվի, ու «Մարտի 1»-ի գործի ձախողումից հետո նոր այսպիսի որոշումներ են ընդունում: Միայն իրենք կարող են բացատրել այս վերանայման դինամիկան»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից
Ամենադիտված