ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի անատամ ու հերթապահ ուղերձը Արցախի վերածննդի օրվա առիթով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները, արցախյան 44-օրյա պատերազմից հետո ձևավորված արատավոր ավանդույթի համաձայն, հրաժարվել են մասնակցել Արցախի վերածննդի օրվա տոնակատարություններին։ Փետրվարի 20-ը համարվում է Արցախի վերածննդի օր: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը 1988թ. փետրվարի 20-ին որոշում կայացրեց Հայաստանի կազմ տեղափոխվելու համար միջնորդել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի օրենսդիր մարմիններին: Վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳՆ-ն միայն հերթապահ հայտարարություններ են արել, ընդամենը հիշեցնելով, որ իրենք բարեհաճում են հիշել Արցախի մասին։

«Արցախն այսօր՝ չնայած վիրավոր, սակայն կանգուն է: Այսօր մեր քայլերն ուղղված են ոչ միայն արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, այլև Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, այդ իրավունքների միջազգայնորեն արձանագրմանը»,- նշել է Փաշինյանն ու հավելել․ «Համոզված եմ՝ հայ ժողովուրդը շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա՝ հանուն մեր իղձերի ու երազանքների իրականացման: Միայն այդպես կկարողանանք վառ պահել մեր բոլոր հերոս զավակների հիշատակը: Նրանց սերունդների, մեր ընդհանուր Հայրենիքի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կլինի մեծագույն տուրքը նրանց հիշատակին, որով կերաշխավորվի մեր պետության հարատևությունը, Արցախի իրավունքների միջազգային ճանաչումն ու իրացումը: Այս նպատակների իրացումը պահանջում է հետևողական, շրջահայաց և ազնիվ աշխատանք ու այս աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան»:

Ինչպես տեսնում եք, որ մի բառ չկա վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ուղերձում ո՛չ Արցախի միջազգային ճանաչման, ո՛չ գերիների մասին։ Թերևս, Փաշինյանը վախենում է խոսել այդ կարևոր փաստերի մասին։ Առաջինի դեպքում վախենում է Իլհամ Ալիևի, երկրորդի դեպքում՝ հայ հանրության արձագանքից։ Հրաշալի գիտակցելով, որ երկար ամիսներ շարունակ խաբել և ստել է գերիների հարցով, տասնյակ հայորդիներ շարունակում են տառապել ադրբեջանական բանտերում, իսկ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին գերիների հարցը դրոշակ դարձրած Փաշինյանն ու իր սպասարկուները վաղուց մոռացել են նրանց մասին։ Իր ուղերձում Փաշինյանը կրկին խոսել է խաղաղության դարաշրջանի մասին՝ այդ դարաշրջանը բացելը մեծագույն տուրք համարելով զոհերի հիշատակին։ Ավելի մեծ երեսպաշտություն և երկերեսանություն Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը երբևէ չեն էլ տեսել։

Գարիկ Մկրտչյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular