ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային հեռուստատեսությունը ՄԻՊ-ին վարկաբեկելու քաղաքականություն է վարում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրային հեռուստատեսությամբ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է․ վարվում է Հ1-ով Պաշտպանի հաստատությունը վարկաբեկելու նոր քաղաքականություն։ Այս արձանագրումն արել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Վերջինս փաստերով է ապացուցել, որ ամիսներ շարունակ Հանրային կոչվող հեռուստատեսությունը չի լուսաբանում ՄԻՊ գործունեությունը, փոխարենը եթեր է հեռարձակում Թաթոյանի հասցեին արվող քննադատությունները։ Արման Թաթոյանն օրեր անց կհեռանա ՄԻՊ պաշտոնից, այն կանցնի փաշինյանական վարչախմբի առաջադրած Քրիստինե Գրիգորյանին։

Հանրայինը, թերևս, դրանից հետո կլծվի ՄԻՊ գործունեության լուսաբանմանը, թեպետ նոր օմբուդսմենը հաստատապես չի վերհանի ադրբեջանցիների կողմից սահմանամերձ բնակավայրերում ապրողների իրավունքների խախտումները, գործող իշխանությունների ապազգային բնույթը և ապօրինությունները։ Գործող օմբուդսմենը դիմել է Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենին և Հանրային հեռարձակողի խորհրդին՝ պարզելու նրանց վարքի պատճառները։ Թաթոյանն, օրինակ, շահերի ակնհայտ բախում է տեսնում, որ Հանրային հեռուստատեսության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի ամուսինը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է։ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, Հանրային հեռուստատեսությունն իր վերահսկողության տակ պահելու համար այնտեղ է գործուղել «Հայկական ժամանակ» օրաթերթի գրեթե ողջ խմբագրակազմին։

Թաթոյանն իր հայտարարությունն ուղարկելու է միջազգային կազմակերպություններին երկրում խոսքի ազատության վիճակն ու այլակարծության խրախուսումը գնահատելիս հաշվի առնելու, հետագայում մարդու իրավունքների և օրենսդրության նման խախտումները կանխելու համար: Իսկ մինչ այդ և դրանից հետո էլ, Հանրայինը կշարունակի մանիպուլացնել հանրությանը, դրական լույսի ներքո լուսաբանել միայն փաշինյանական վարչախմբի գործունեությունը՝ թքած ունենալով հանրության շահերի վրա։ Իսկ հիշեցնել, թե չորս տարի առաջ ինչի համար էր արվում այդ «հեղափոխությունը», այլևս իմաստ չկա։

Հայկ Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular