ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շատ է նեղվել «ազգակործան պատուհաս» որակումից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանի Շանթ Հարությունյանի որդու դեմ քրեական գործ է հարուցվել Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար։ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Նիկոլ Փաշինյանի գրառմամբ և գրել՝ «Ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյանի հերթական հայրենիքի դավաճանությունը ու անարժանապատվության դրսևորումը»։ Քննչական կոմիտեն այս գնահատականները որակել է որպես Նիկոլ Փաշինյանի հասցեին «ծանր վիրավորանք» ու քրեական գործ հարուցել։ Ընդ որում, եթե բազմաթիվ այլ դեպքերում քրգործեր հարուցվել են Փաշինյանի կամ նրա կողմնակիցների հասցեին սեռական բնույթի հայհոյանքների համար, Շահեն Հարությունյանի դեմ քրգործը հարուցվում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականը կիսելու համար։ Հարությունյանը դեռ մեղադրյալ չէ, նյութերի նախապատրաստումը շարունակվում է։

Տարօրինակն այս ամենում այն է, որ օրենքով պետք է լինի տուժող, ով դիմի իրավապահ մարմիններին, բացատրի, թե ինչից է նեղվել, որն է համարում «ծանր վիրավորանք», որից հետո քննչական մարմինները սկսեն նյութեր նախապատրաստել։ Նիկոլ Փաշինյանը կամ նրա աշխատակազմը այս գործով տուժող չեն, որպես վիրավորված հանդես է գալիս ոստիկանությունը։ Քրեական օրենսգրքի «ծանր վիրավորանքի» հոդվածն ի սկզբանե նախատեսվում էր որպես մահակ գործող վարչախմբի ընդդիմադիրների դեմ։ Փաշինյանական վարչախումբն առիթը բաց չի թողնում այն օգտագործելու, տարբեր մարդկանց ձերբակալելու, կալանավորելու կամ հետապնդելու համար։ Նույնիսկ իշխանությանը մերձ իրավապաշտպաններն են քննադատել այդ օրենքի ներմուծումը, նշել, որ դա հակաժողովրդավար քայլ է, իսկ ժողովրդավարությունը, ինչպես Փաշինյանն էր ասում, «իրենց իշխանության բրենդն է»։

Ծանր վիրավորանքի հոդվածով նախատեսված է պատիժ՝ առավելագույնը մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով: Մինչ այս պահը մեկ դատավճիռ կա Նիկոլ Փաշինյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին հայհոյելու գործով, մեղադրյալը տուգանվել էր կես միլիոն դրամով։ Հունվարի 1-ի դրությամբ, հարուցվել է 263 քրեական գործ, որից 25-ը կարճվել է, 5-ի վարույթը կասեցվել։ Մեղադրանք է առաջադրվել 31 անձի: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 8 քրեական գործ։

Կառլեն Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular