ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խտրական մոտեցում՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել Մարտի 1-ի անկարգությունների գործով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2010թ. հունվարի 19-ին Փաշինյանին դատապարտել էր 7 տարի ազատազրկման: 2022թ. Եվրադատարանը հրապարակել է Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո մարտի 1-ի գործերով բազմաթիվ նախկին դատապարտվածներ և նրանց փաստաբանները դիմել էին արդարացման համար, մի քանիսի գործերով դատարանը բեկանման վճիռներ էր կայացրել, որոշների գործեր էլ ամիսներ շարունակ մնացել են առանց քննության։ Եվ միայն մեկ՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում է, որ դատախազությունը հարկ է համարում վճռաբեկ բողոք ներկայացնել։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է խտրական մոտեցման մասին։

«Եվրոպական դատարանը տարբեր պաշտպանյալներիս 8 գործով Կոնվենցիայի տարբեր հոդվածների խախտում է արձանագրել: Նշված գործերից ոչ մեկով ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք չի ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռները բեկանվեն, բոլորով ես եմ ներկայացրել: Օրինակ՝ Եվրոպական դատարանը Ալեքսանդր Արզումանյանի գործով էլ է ճանաչել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, սակայն ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք չի ներկայացրել»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Արզումանյանն, օրինակ, Դանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանն է։ Փաշինյանի դեպքով էլ դատախազությունը վճռաբեկ բողոք չէր ներկայացնի, եթե վերջինս չզբաղեցներ ՀՀ վարչապետի պաշտոնը։ Այսինքն, գործ ունենք պետական դիրքի պարզ չարաշահման հետ։ Ամենևին չցանկանալով խախտել որևէ անձի անմեղության կանխավարկածը՝ այսօր չենք քննարկի մարտի 1-ի դատավճիռների իրավաչափությունը։ Խնդիրը բացառապես մեկ մարդու՝ երկրի թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի օգտին պետական ռեսուրսի չարաշահումն է։

Նարեկ Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular