ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային կառույցների հերթական ապտակը Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է» հայտարարող Նիկոլ Փաշինյանը հերթական ապտակն է ստացել միջազգային կառույցներից, այս անգամ տնտեսական ազատությունների առումով։ Heritage հիմնադրամի տնտեսական ազատությունների 2022 թվականի զեկույցում Հայաստանը 58-րդ տեղում է, 63,3 միավոր ունի և գտնվում է չափավոր ազատ երկրների շարքում։ Նախորդ զեկույցի համեմատ տնտեսական ազատության ցուցիչը 6,6 կետով նվազել է: Տնտեսական ազատությունների միավորները ստացվում են չորս հիմնական ոլորտների կամ սկզբունքների ուսումնասիրություններից՝ օրենքի գերակայություն, կառավարության սահմանափակ միջամտություն, կարգավորման արդյունավետություն և ազատ շուկա։

Ըստ հրապարակված ցուցիչների՝ Հայաստանում առաջընթաց է արձանագրվել միայն երկու՝ կառավարման ամբողջականության և ֆինանսների ազատության ուղղություններով, ութ ուղղություններում ցուցիչների անկում է արձանագրվել, ամենացածր բալլերը տրված են դատական համակարգի արդյունավետությանը, իսկ ֆինանսական և ներդրումների ազատությունները մնացել են նույն մակարդակի վրա։ Զեկույցում նշվում է, թե Հայաստանում դատարանները բախվում են համակարգված քաղաքական ազդեցության, դատական համակարգը խարխլվում է անարդյունավետության և ինստիտուցիոնալ կոռուպցիայի հետևանքով։ Չնայած կոռուպցիայի դեմ պայքարը ուժեղացնելու կառավարության ջանքերին՝ կոռուպցիան մնում է համակարգային, նշված է Heritage հիմնադրամի զեկույցում։ Վերջին հինգ տարիների կտրվածքով նշված է, որ տնտեսական ազատությունների միտումները խաթարվել են, իսկ աշխատանքի և բիզնեսի ազատությունների 5 բալլի կտրուկ անկման հետևանքով 2017 թվականից Հայաստանը դուրս է մնացել հիմնականում ազատ խմբից և դասվում է չափավոր ազատ երկրների խմբում։

Օրեր առաջ էլ ազատությունների անկման արձանագրում էին արել Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը, The Economist հանդեսի 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչը։ Փաստացի, միջազգային կառույցները հետընթաց են արձանագրում թե՛ մարդու իրավունքների, թե՛ ժողովրդավարության, այժմ էլ՝ տնտեսական ազատությունների մասով։ Այդ ամենը դժվար թե ստիպի Նիկոլ Փաշինյանին փոխել իր վարած հակաժողովրդավարական կուրսը։ Գործող վարչախմբի միակ գերխնդիրը ամեն գնով սեփական իշխանության պահպանումն է, այլ ոչ բանակի, տնտեսության վերականգնումը, ժողովրդավարության պաշտպանությունը, որոնք գերակա են հռչակվել միայն ելույթների և կեղծ կոչերի մակարդակով։

Արմեն Սաղաթելյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular