ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացությունը կարդացին երեք տարի անց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երեկ վերջապես դատարանում հրապարակվեց մեղադրական եզրակացությունը, միայն դատավարության մեկնարկից գրեթե երեք տարի անց։ Քրեական գործը հարուցվել է ոչ անհայտ Սիլվա Համբարձումյանի մեն միակ ցուցմունքի հիման վրա, իբր Համբարձումյանը կաշառք է տվել Ռոբերտ Քոչարյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։ Նախկինում այս գործը միացված էր Մարտի 1-ի քրեական գործին, սակայն թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ այդ գործով անցնող մյուս նախկին պաշտոնյաներին Սահմանադրական դատարանն արդարացրեց։ Դատախազը երեկ մոտ 15 րոպե ընթերցեց մեղադրանքը, որից հետո պաշտպանական կողմը հայտարարեց՝ այդ եզրակացությունը հստակեցման, պարզաբանման կարիք ունի։
 
«Ես իսկապես չեմ հասկանում մեղադրանքի էությունը։ «Ես վերջապես պե՞տք է հասկանամ, թե ես ինչ եմ արել, ինչը չպետք է անեի, կամ ինչ չեմ արել` ինչ պիտի անեի: Ուղղակի չի նկարագրված որևէ գործողություն, որին բացատրություն ես պետք է տամ, երբ որ հարցաքննվեմ, ուղղակի չկա: Ես պետք է գամ, այդ փուլը որ գա, կանգնեմ այդ ամբիոնի մոտ ու ասեմ` ինձանից ի՞նչ եք ուզում: Չի նկարագրված որևէ գործողություն, որ ես արել եմ, որը չպետք է անեի կամ հակառակը»,- դատարանում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
 
Մեղադրական եզրակացության հրապարակմանը հետևելու է բուն դատաքննությունը՝ ապացույցների հետազոտումը, վկաների հարցաքննությունը։ Վկաների թվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանը, որի միջնորդությամբ, ըստ իրավապահների, տեղի է ունեցել ենթադրյալ կոռուպցիոն գործարքը։ Օսկանյանն արդեն իսկ հարցաքննվել է իրավապահների կողմից, սակայն դեռ տեղեկություններ չկան, թե ինչ է նա հայտնել դատախազությանը։ Ուշագրավ է, որ բուն դատաքննությունը կարող է տևել ոչ պակաս, քան երեք տարի տևած նախնական փուլը, Քոչարյանի՝ բավական լավ պատրաստված փաստաբանները արդյունավետ մարտավարություն են ընտրել գործը ձգձգելու համար։
 
Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ նախազգուշացրեց, որ 2023 թվականին լրանում է այս գործի վաղեմության ժամկետը։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չի հաջողվի ազատազրկել Ռոբերտ Քոչարյանին, գոնե այս քրգործով։ Գործող վարչախումբն ամեն բան արել է չորս տարվա ընթացքում իր հիմնական քաղաքական հակառակորդին ճաղերի ետևում պահելու համար, սակայն ապարդյուն։ Չի բացառվում, որ փաշինյանական «արդարադատությունը» նոր քրգործեր մոգոնի, որպեսզի կարողանա ազատվել իր քաղաքական հակառակորդներից։
 
Սարգիս Մկրտչյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular