ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արծվիկ Մինասյանը՝ ՀՀ էկոնոմիկայի 13-րդ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես նորմալ երկրներում, ՀՀ ֆինանսների ու տնտեսության ոլորտները մշտապես ղեկավարում են իշխող կուսակցությունների ներկայացուցիչները: Եվ, որպես կանոն, այդ պաշտոններում նշանակվելուց ու պաշտոնը ստանձնելուց հետո նրանք սկսում են ծառայել հանուն պետության տնտեսության զարգացման և առաջընթացի: Ասել է, թե հենց այս ոլորտների ճիշտ աշխատանքի արդյունքում երկիրը կա´մ ծաղկում է, կա´մ գահավիժում:

Ուսումնասիրելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում տեղադրված նախարարության մասին էջը՝ պարզվում է, որ նշված ոլորտը ղեկավարելն ամենաբարդերից է: Նման եզրահանգման ենք հանգում, քանի որ Հայաստանի անկախությունից մինչ օրս, այսինքն՝ վերջին 25 տարիների ընթացքում, այս ոլորտի ղեկավարները փոխվել են 13 անգամ, այսինքն՝ ներկայիս նախարար Արծվիկ Մինասյանը ողջ Հայաստանի տնտեսության զարգացման համար պատասխանատվություն կրող 13-րդ անձն է: Նրա նախորդների ու նրանց նախորդների նախորդների մասին՝ քիչ հետո, բայց ուշագրավն այն է, որ բոլորն էլ մեկ-երկու տարի հետո լքել են պաշտոնը: Ամենաերկարակյաց նախարարները եղել են Ներսես Երիցյանը՝ 2007-2010թթ. և Կարեն Ճշմարիտյանը՝ 1999-2007թթ. և 2014-2016թթ.:

Պարզից էլ պարզ է, որ նրանք նախարար են նշանակվել, քանի որ երկրի նախագահի մարդիկ են եղել և իշխանությունում մեծամասնություն կազմող կուսակցության անդամ: Բնականաբար, ելնելով համերաշխության սկզբունքից, մեկը մյուսից «ժառանգել է» այն, ինչ հնարավոր է եղել: Այսպես տարիներ շարունակ խնդիրների կծիկներն այնքան են մեծացել, որ նույնիսկ ամենաերկարակյաց նախարար Ճշմարիտյանին չհաջողվեց դիմանալ դրանց բեռին: Եվ հիմա հայոց նորանկախ պատմության մեջ թերևս առաջին անգամ Էկոնոմիկայի նախարարությունը ղեկավարելու պատիվը հանձնվել է ՀՅԴ կուսակցությանը:

Այն, որ Արծվիկ Մինասյանը բազմահմուտ մասնագետ է, կասկած լինել չի կարող, սակայն պարզվում է, ՀՀԿ-ից «ժառանգություն» ստացած աթոռն այս տարիների ընթացքում այնքան է ծանրացել, որ այն տեղից շարժել պարզապես հնարավոր չէ: Մի խոսքով, նա և իր կուսակցությունն այսօր համաձայնել են փտած շարժիչով, քայքայված ու ծվեն-ծվեն եղած տնտեսություն կոչվող մեքենան տեղից շարժել ու, եթե ստացվի, նաև առաջ գնալ: Բայց, ինչպես երևում է, խնդիրների պոչն առայժմ չի երևում և մոտ ապագայում դժվար կլինի նաև կանխել իրար հետևից փակվող ձեռնարկությունները և փրկել դոմինոյի էֆեկտով սնանկացող գործարարների կործանումը:

Ամեն դեպքում, սա այն է, ինչ այսօր ունենք, բայց նաև հույս ունենք, որ հայոց տնտեսության ոլորտի պատասխանատու-նախարարն իր գիտելիքն ու ողջ ներուժը կփորձի օգտագործել «13» թվի շուրջ հյուսված առասպելները չեզոքացնելու և երկրի տնտեսությունը գոնե աննշան տեղից շարժելու համար:

Իսկ նախարաների ցանկը բավական ուշագրավ է, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների.

Արծվիկ Մինասյան - պաշտոնավարում է 2016 –ի փետրվարի 24-ից

Կարեն Ճշմարիտյան - 2014-2016 թթ.

Վահրամ Ավանեսյան - 2013-2014թթ.

Տիգրան Դավթյան - 2010-2013թթ

Ներսես Երիցյան - 2007-2008թթ.՝ Առևտրի և տնտեսական զարգացման նախարար,

2008-2010թթ.` Էկոնոմիկայի նախարար

Կարեն Ճշմարիտյան - 1999-2002թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար

2002-2007թթ.` Առևտրի և տնտեսական զարգացման նախարար

Հայկ Գևորգյան - 1998-1999թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար

Գառնիկ Նանագուլյան - 1997-1998թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար

Արմեն Դարբինյան – 1999-2000 թթ.

Վահրամ Ավանեսյան – 1996-1997 թթ.

Անդրանիկ Անդրեասյան – 1995-1996 թ

Արմեն Եղիազարյան - 1993-1995թթ.

Հրանտ Բագրատյան - 1991-1993թթ.
Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular