Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արծվիկ Մինասյանը՝ ՀՀ էկոնոմիկայի 13-րդ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես նորմալ երկրներում, ՀՀ ֆինանսների ու տնտեսության ոլորտները մշտապես ղեկավարում են իշխող կուսակցությունների ներկայացուցիչները: Եվ, որպես կանոն, այդ պաշտոններում նշանակվելուց ու պաշտոնը ստանձնելուց հետո նրանք սկսում են ծառայել հանուն պետության տնտեսության զարգացման և առաջընթացի: Ասել է, թե հենց այս ոլորտների ճիշտ աշխատանքի արդյունքում երկիրը կա´մ ծաղկում է, կա´մ գահավիժում:

Ուսումնասիրելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում տեղադրված նախարարության մասին էջը՝ պարզվում է, որ նշված ոլորտը ղեկավարելն ամենաբարդերից է: Նման եզրահանգման ենք հանգում, քանի որ Հայաստանի անկախությունից մինչ օրս, այսինքն՝ վերջին 25 տարիների ընթացքում, այս ոլորտի ղեկավարները փոխվել են 13 անգամ, այսինքն՝ ներկայիս նախարար Արծվիկ Մինասյանը ողջ Հայաստանի տնտեսության զարգացման համար պատասխանատվություն կրող 13-րդ անձն է: Նրա նախորդների ու նրանց նախորդների նախորդների մասին՝ քիչ հետո, բայց ուշագրավն այն է, որ բոլորն էլ մեկ-երկու տարի հետո լքել են պաշտոնը: Ամենաերկարակյաց նախարարները եղել են Ներսես Երիցյանը՝ 2007-2010թթ. և Կարեն Ճշմարիտյանը՝ 1999-2007թթ. և 2014-2016թթ.:

Պարզից էլ պարզ է, որ նրանք նախարար են նշանակվել, քանի որ երկրի նախագահի մարդիկ են եղել և իշխանությունում մեծամասնություն կազմող կուսակցության անդամ: Բնականաբար, ելնելով համերաշխության սկզբունքից, մեկը մյուսից «ժառանգել է» այն, ինչ հնարավոր է եղել: Այսպես տարիներ շարունակ խնդիրների կծիկներն այնքան են մեծացել, որ նույնիսկ ամենաերկարակյաց նախարար Ճշմարիտյանին չհաջողվեց դիմանալ դրանց բեռին: Եվ հիմա հայոց նորանկախ պատմության մեջ թերևս առաջին անգամ Էկոնոմիկայի նախարարությունը ղեկավարելու պատիվը հանձնվել է ՀՅԴ կուսակցությանը:

Այն, որ Արծվիկ Մինասյանը բազմահմուտ մասնագետ է, կասկած լինել չի կարող, սակայն պարզվում է, ՀՀԿ-ից «ժառանգություն» ստացած աթոռն այս տարիների ընթացքում այնքան է ծանրացել, որ այն տեղից շարժել պարզապես հնարավոր չէ: Մի խոսքով, նա և իր կուսակցությունն այսօր համաձայնել են փտած շարժիչով, քայքայված ու ծվեն-ծվեն եղած տնտեսություն կոչվող մեքենան տեղից շարժել ու, եթե ստացվի, նաև առաջ գնալ: Բայց, ինչպես երևում է, խնդիրների պոչն առայժմ չի երևում և մոտ ապագայում դժվար կլինի նաև կանխել իրար հետևից փակվող ձեռնարկությունները և փրկել դոմինոյի էֆեկտով սնանկացող գործարարների կործանումը:

Ամեն դեպքում, սա այն է, ինչ այսօր ունենք, բայց նաև հույս ունենք, որ հայոց տնտեսության ոլորտի պատասխանատու-նախարարն իր գիտելիքն ու ողջ ներուժը կփորձի օգտագործել «13» թվի շուրջ հյուսված առասպելները չեզոքացնելու և երկրի տնտեսությունը գոնե աննշան տեղից շարժելու համար:

Իսկ նախարաների ցանկը բավական ուշագրավ է, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների.

Արծվիկ Մինասյան - պաշտոնավարում է 2016 –ի փետրվարի 24-ից

Կարեն Ճշմարիտյան - 2014-2016 թթ.

Վահրամ Ավանեսյան - 2013-2014թթ.

Տիգրան Դավթյան - 2010-2013թթ

Ներսես Երիցյան - 2007-2008թթ.՝ Առևտրի և տնտեսական զարգացման նախարար,

2008-2010թթ.` Էկոնոմիկայի նախարար

Կարեն Ճշմարիտյան - 1999-2002թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար

2002-2007թթ.` Առևտրի և տնտեսական զարգացման նախարար

Հայկ Գևորգյան - 1998-1999թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար

Գառնիկ Նանագուլյան - 1997-1998թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար

Արմեն Դարբինյան – 1999-2000 թթ.

Վահրամ Ավանեսյան – 1996-1997 թթ.

Անդրանիկ Անդրեասյան – 1995-1996 թ

Արմեն Եղիազարյան - 1993-1995թթ.

Հրանտ Բագրատյան - 1991-1993թթ.
Արմինե Գրիգորյան

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում Չարենցավանից տուն էր գալիս․ Ալափարսում վթարի հետևանքով մահացածներից մեկը Արզական գյուղից էր Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին
Ամենադիտված