ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարակման դեպքերը շատացել են, մահերը՝ նույնպես

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում վերջին օրերին, պաշտոնական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից մահվան դեպքերը երկնիշ թվերով են գրանցվում՝ փետրվարի 13-ին գրանցվել է 19 մահ, 12-ին՝ 10, փետրվարի՝ 11-ին՝ 12 մահ և այդպես շարունակ:

Այս թեմայի մասին զրուցել ենք ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ։

Անդրադառնալով մահվան դեպքերի ավելացմանը համաճարակաբանն ասաց. «Հայաստանում պաշտոնական տվյալներով կորոնավիրուսից մահվան օրական դեպքերի քանակն աճում է, որովհետև վարակելիությունը գրեթե մասսայական է դարձել։ Դեպքերը շատացել են, մահերը՝ նույնպես: Բնական պրոցես է։ Երբ հիվանդների թիվը սկսում է շատանալ, բնականաբար, բարդությունները միանգամից չեն զարգանում, այլ՝ ժամանակի ընթացքում: Այն օրերին, երբ օրական 4000-ից ավելի դեպք է գրանցվել, այդ օրերի բարդությունները հիմա ավարտվում են մահվան ելքով։ «Օմիկրոնից» բարդությունները քիչ հավանական են, իսկ «դելտայի» դեպքում մահաբերությունն ավելի բարձր էր: Երբ հերթական ալիքն ավարտվի, նոր միայն կարելի է համեմատություններ կատարել ու եզրահանգումների գալ: Թե՛ հոսպիտալացումների, թե՛ ծանր հիվանդների թվով այս պահին կարելի է ասել, որ «օմիկրոնը» մի քանի անգամ ավելի թեթև ընթացք ունի, քան «դելտան»»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular