ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում նվազում է Էրդողանի վարկանիշը․ ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում էական նշանակություն ունի ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում։ Թուրքական քաղաքական ուժերը երբեք էլ հայերի և Հայաստանի նկատմամբ առանձնակի ջերմությամբ չեն տառապել, ով էլ լինի Թուրքիայում իշխանութուն, մեր երկրին լուրջ վտանգներ են սպառնում։ Նախագահական հերթական ընտրությունները Թուրքիայում նախատեսված են 2023 թվականի հունիսին, խորհրդարանական ընտրությունների հետ միասին։

Թեպետ ընդդիմադիր ուժերը պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ընտրություններն անցկացնել նախանշված ժամկետում։ Հատկապես, որ նա վարկանիշային լուրջ կորուստներ է արձանագրում, ուստի և փորձելու է ոչ թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությամբ, այլ Ազգայնական շարժում» կուսակցության հետ դաշինքով մասնակցել ընտրություններին։ Դաշինքը նույնիսկ անվանում ունի՝ «Ժողովուրդների դաշինք»։

Միավորման փուլում է նաև ընդդիմությունը։ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը միավորվելու է ազգայնական «Լավ» (IYI) կուսակցության հետ՝ կազմելով «Ազգային դաշինքը։ Թուրքիայում առաջատար MetroPoll ընկերության կողմից անցկացված նոր սոցհարցման համաձայն՝ ընտրողների 49,7 տոկոսը կքվեարկեր ընդդիմադիր դաշինքի օգտին, եթե ընտրությունները կայանային հիմա։ Էրդողանի գլխավորած ուժի վարկանիշը միայն 42,1 տոկոս է և շարունակում է նվազել։

Ըստ սոցիոլոգների, գների, հատկապես էլեկտրաէներգիայի սականգերի աճը բացասաբար է ազդելու Էրդողանի վարկանիշի վրա։ Թուրքիայի գործող իշխանության հնարավոր անկումը տրամաբանորեն կարող է ուրախության պահեր պարգևել հայ հանրության մի հատվածին, հաշվի առնելով նաև 44-օրյա պատերազմում Էրդողանի վարքը։ Դա, սակայն, բնավ չի փոխում իրերի դրությունը։ Ընդդիմադիր դաշինքը ոչ պակաս, նույնիսկ որոշ հարցերում ավելի արմատական և հակահայ դրսևորումներ կարող է ունենալ, հաշվի առնելով նաև ադրբեջանական գործոնի ազդեցությունը Թուրքիայում։

Ըստ էության, Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելիս պետք է հաշվի առնեն նաև այս հանգամանքը, որ 2023-ին կարող է փոխվել իշխանությունը Թուրքիայում, և քայլեր անել կշռադատված, որպեսզի կրկին չհայտնվեն կոտրած տաշտակի առջև։


Արման Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular