ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ կառավարության կողմից կոնկրետ քայլեր չի արվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը հայտարարել էր Հայաստանին 2․6 մլրդ եվրո աջակցություն ցուցաբերելու մասին։ Այդ ծրագրի շրջանակներում ֆինանսավորում էր ուղղվելու նաև Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը։ Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում գործընթացը դանդաղում է։ Կան տեսակետներ նաև, որ գուցե Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Հյուսիս-հարավի այդ ծրագրից, դա է պատճառը։

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ է կատարվում` քաղաքագետն ասաց․ «Պետք է ասեմ, որ ես ՀՀ կառավարության կողմից չեմ տեսնում քայլեր այդ 2․6 մլրդ-ի հետ կապված։ Մենք գոնե չենք տեսել, որ կառավարության կողմից ճանապարհային քարտեզ է պատրաստվում, չենք լսել, որ կոնկրետ քայլեր են արվել։ Եվ դա միանշանակ մտահոգիչ է, քանի որ երբ Եվրամիությունը որոշում է ընդունում, բացառվում է, որ հետ կանգնի։ Մոտավորապես մեկ տարի մենք լսում էինք, որ Եվրամիությունը ֆինանսավորում է հատկացնելու, մեր կառավարությունը պետք է դրան արձագանք տար։ Ինչ-որ քննարկումներ մենք տեսել ենք, ինչ-որ պատվիրակություններ գնում-գալիս էին, բայց հիմա չենք լսում, որ ինչ-որ քայլեր են արվում կամ հարցեր են քննարկվում։ Վերջին անգամ մոտ կես տարի առաջ լսել ենք, որ վարչապետը կառավարության նիստում խոսում էր, թե Հյուսիս-հարավի հարավային մասում աշխատանք է տարվում, այս տարի պետք է կոնկրետ աշխատանքներ սկսվեն։ Վերջին նվազագույնը 4-5 ամիսը ոչ մի բան չենք լսում։ Դա է պատճառը, որ այս իրավիճակն ինձ շատ մտահոգում է։ Մտահոգիչ է նաև այն, որ նույնիսկ եթե այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանք արվում է, հասարակությանը ոչինչ չի ասվում։ Ի վերջո հարցը միայն Հյուսիս-հարավի մասին չէ, որը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Բացի դրանից, նաև ծրագրով նախատեսված է աջակցություն փոքր ու միջին բիզնեսին, որի համար 600 մլն եվրո է հատկացված։ Խոսքը մոտ 30 հազար փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների մասին է։ Այսինքն՝ եթե այդ ծրագրերը գոնե սկսվեին, մենք այդ աղմուկը կլսեինք։ Ես տեղին եմ համարում, եթե ԶԼՄ-ները, տարբեր կազմակերպություններ սկսեն բարձրացնել այս հարցը և կառավարությունից պահանջել պատասխանել՝ ի՞նչ է կատարվում։ Կրկնում եմ՝ միգուցե աշխատանք տարվում է, մենք չգիտենք, բայց այս իրավիճակը մտահոգիչ է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular