ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը չի պահում խոստումները․ Դեսպանների քաղաքական նշանակումները չեն դադարելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի առաջին խոստումներից մեկը դիվանագիտական կորպուսը որակյալ և մասնագետ կադրերով համալրելն ու քաղաքական նշանակումներից զերծ մնալու խոստումն էր։ Իշխանափոխությունից անցել է գրեթե չորս տարի, և փաստ է՝ փաշինյանական իշխանությունը դեսպանների պաշտոնում առավել հաճախ նշանակում է դիվանագիտական աշխատանքից բացարձակ անտեղյակ անձանց, որոնց միակ «արժանիքը» Փաշինյանի հետ մտերմությունն է։

Հատկապես առաջատար երկրներում նշանակումները աչք են ծակում և տարակուսանքի առիթ դառնում։ Միացյալ Նահանգներում դեսպան նշանակվեց «Իմ քայլը» խմբակցության նախկին ղեկավար Լիլիթ Մակունցը, ով ձախողել էր աշխատանքը թե՛ որպես մշակույթի նախարար, թե՛ որպես խմբակցության ղեկավար։ Կարելի է արձանագրել, որ Մակունցը ձախողվել էր նաև որպես Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչ, սակայն այդ ձախողումները չխանգարեցին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամին դեսպան նշանակեն ԱՄՆ-ում։

Իսպանիայում դեսպան նշանակվեց նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանը, Գերմանիայում՝ կրկին նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ Իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրում՝ Ռուսաստանում, դեսպան դարձավ մեկ այլ ձախողակ՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Ուկրաինայում էլ դեսպան նշանակվեց Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Վերջինս ՀԱԿ անդամ էր, և առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը վերջինիս և այլ ճողոպրած ՀԱԿ-ականների վարքը գնահատեց որպես «առնետավազք»։

Մեր տեղեկություններով, առաջիկայում այսպիսի նշանակումներն ավելանալու են։ Մասնավորապես, Փաշինյանը մտադիր է իր օգնական, «Շիշ բռնողի» երկվորյակ եղբայր Նաիրի Սարգսյանին նշանակել դեսպան Կանադայում։ Դեսպան նշանակվելու հավակնություններ ունի նաև նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, ով զրկվեց պատգամավորական մանդատից։

Նիկոլ Փաշինյանն այլևս չի էլ հերքում, որ դիվանագիտական պաշտոնների նշանակելու է իր քաղաքական թիմի անդամներին։ «Ասում են՝ ասել ենք, որ դիվանագիտական ծառայության մեջ քաղաքական նշանակումներ սահմանափակ ենք անելու, բայց հիմա ասում ենք, որ սահմանափակ չենք անելու՝ ձեզ հայտնի պատճառներով»,- օրեր առաջ Ազգային ժողովում ասել է նա։ Հայտնի պատճառն էլ, ի դեպ, ըստ Փաշինյանի, նախկիններն են։ Գործող վարչախումբը չի վստահում ԱԳՆ-ին և դիվանագիտական կորպուսին, ցանկանում է յուրայիններին նշանակել դեսպան, որպեսզի վերահսկի այդ համակարգը։

Ձևավորված և կայուն գործող համակարգերի ոչնչացումը փաշինյանական վարչախմբի թիվ մեկ գերակայությունն է, և դրան հասնելու համար վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոչնչի առջև կանգ չի առնելու։

Տիգրան Եսայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular