ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքերը Հայաստանը թիվ մեկ սպառնալիք են համարում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին թուրքերը շարունակում են Հայաստանը թիվ մեկ սպառնալիք համարել։ Ստամբուլի Քադիր Հաս հեղինակավոր համալսարանը հրապարակել է իր վերջին հարցման արդյունքները, ըստ որի` թուրք հասարակությունը շարունակում է սպառնալիք համարել այն երկրները, որոնց հետո Անկարան փորձում է երկխոսել։ Ընդ որում, առաջին հորիզոնականում հենց Հայաստանն է, որի հետ Թուրքիան նոր-նոր է կարգավորման գործընթաց սկսել։ Այսպես, արտաքին քաղաքական մարտահրավերների շուրջ հարցերի պատասխանները վկայում են, որ հարցվածների մեծամասնությունը՝ 61 տոկոսը, սպառնալիք է համարում Հայաստանը։ Ընդ որում, այդ ցուցանիշը աճել է նախորդ երկու տարիների համեմատ։ 2020 թվականին նման կարծիք էր հայտնել հարցվածների 59, իսկ 2019-ին՝ 46 տոկոսը։

Սպառնալիք ներկայացնող պետությունների ցանկի առաջին հնգյակում Հայաստանին հաջորդում են Իսրայելը, ԱՄՆ-ն, Իրաքը և Կիպրոսը: Փոխարենը, թուրքական հասարակությունը բարեկամ է համարում Ադրբեջանին, Հյուսիսային Կիպրոսին և Վրաստանին։ Հարցվածների 66 տոկոսը չի աջակցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, 19 տոկոսը հստակ պատասխան չի տվել և միայն 14 տոկոսն է կողմ արտահայտվել իշխանությունների այս օրակարգին: Քադիր Հաս համալսարանի անցկացրած հարցման մեջ «Կընդունեի՞ք արդյոք ազգությամբ հայ հարևանի» ուշագրավ հարցին մարդկանց կեսից ավելին՝ գրեթե 54 տոկոսը բացասական պատասխան է տվել, և միայն 8 տոկոսն է դրական վերաբերվում հայերի հետ հարևանությանը։

Թուրքական հասարակության մեջ առկա այս ընկալումները վկայում են, որ այդ երկրի հետ հարաբերություններ կարգավորելու գործընթացը պարզապես դատապարտված է ձախողման։ Բնականաբար, այդ հանգամանքը գիտակցում են նաև թուրքական իշխանությունները, որոնք կարգավորման գործընթացն օգտագործում են բացառապես իրենց խնդիրները լուծելու, Հայաստանին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում հրաժարվել պարտադրելու, նաև հայկական ազդեցիկ սփյուռքի ջանքերը խորտակելու խնդիր են լուծում։ Հայաստանի գործող վարչախումբն այնքան էլ հիմար չէ, որ չհասկանա այդ վտանգները, բայց միաժամանակ շարունակում է պարել թուրքական սազի տակ՝ սպասարկելով Էրդողանի վարչախմբի շահերը։

Արշալույս Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular