ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ավելացնում է ճնշումը Հայաստանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանն ավելացնում է ճնշումը Հայաստանի վրա․ մի կողմից ադրբեջանական դիրքերից գնդակոծում են Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերը, մյուս կողմից՝ Իլհամ Ալիևը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի խոսքով, ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։ Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ էին գտնվում կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը:

«Ադրբեջանը շարունակելու է Արցախի ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները»,- արձանագրել է Գեղամ Ստեփանյանը։

Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել «ԱԶԵՐԹԱՋ» պետական լրատվական գործակալությանը, հայտարարել է Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի կառուցման իր մտադրության մասին։

«Մենք էներգետիկ կապեր ունենք բոլոր չորս հարևան երկրների հետ, և այժմ աշխատում ենք նոր նախագծի վրա։ Այժմ մենք նախատեսում ենք Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, այնտեղից էլ Թուրքիա և Իրան Զանգեզուրի միջանցքով նոր գիծ կառուցել», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը և հավելել․ «Ինչպես ավելի վաղ ասել էի, Զանգեզուրի միջանցքը ոչ միայն երկաթուղիներն են, այլ նաև ավտոմոբիլային ճանապարհներն ու օդային տրանսպորտը»։

Պաշտոնական Երևանը բազմիցս կրկնել է, որ ոչ մի «միջանցքների» մասին խոսք լինել չի կարող, հաղորդակցությունների բացումը ենթադրում է ազգային իրավազորություն։ Առ այսօր, սակայն, Հայաստանի իշխանությունները չեն բարձրաձայնել իրենց հստակ դիրքորոշումները ո՛չ միջանցքի, ո՛չ էլ սահմանազատման և սահմանագծման հարցերում։ Մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է տարփողել «խաղաղության դարաշրջանի» իր թեզերը, Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա։

Կարեն Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular