ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ Քննիչ հանձնաժողովը միայն մեղավորներ նշանակելու համար է․ իշխանությունը տեղեկատվական ֆոն է ապահովում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում ստեղծված՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը մեն մի նպատակ ունի՝ պատերազմի մեղավորներ նշանակել բանակին և զինվորականությանը, ամեն գնով մեղքը հեռացնել փաշինյանական վարչախմբի վրայից։ Հենց այս հանգամանքն է պատճառը, որ խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

Խմբակցությունները երեկ հայտարարություն են տարածել, նշել, թե իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։

«Դրա անհնարինության ապացույցն է նաև իշխանության և նրա ուղղակի ցուցումները կատարող ու գործադիր իշխանության մաս կազմող իրավապահ մարմինների` մեկ միասնական դիրքորոշմամբ հանդես գալը»,- նշել են ընդդիմադիրները և հավելել, թե հստակ է, որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։

Բնավ տարօրինակ չէր, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելուց հետո գործող իշխանությունն ու նրա քարոզիչները տեղեկատվական լայն արշավ սկսեցին ընդդիմության դեմ՝ մեղադրելով իբր հետաքննությունից փախչելու, իրականությանը առերեսվել չցանկանալու մեջ։ Իշխող ուժի պատգամավորներն իրար հերթ չտալով՝ ֆեյսբուքում գրառումներ էին անում, ընդդիմությանը մեղադրում պարտականությունները չկատարելու մեջ։ Այն, որ փաշինյանական վարչախումբն ունի «մեղավորներ» և ամեն գնով նրանց վրա է բարդելու պատասխանատվությունը, ապացուցվում է վերջին օրերի տեղեկատվական գրոհով։

Նախ ԱԱԾ-ն հայտնեց երկու տասնյակ զինվորականների դավաճանության մասին, ապա և դատախազությունը հաղորդագրություններ տարածեց։ Դրանցից մեկը դիվիզիոնի մայորի փախուստի մասին էր, ինչի հետևանքով քսան զինծառայող է զոհվել։ Մեկ այլ դեպքով էլ հաղորդվեց, թե պատերազմի ժամանակ երկու զինծառայող ինքնախեղում են արել, որպեսզի խուսափեն ծառայողական պարտականությունները կատարելուց։ Բնավ չենք հերքում, որ այդ դեպքերը կարող են եղած լինել։ Խնդիրն այս դեպքում համապատասխան ֆոն ապահովելն է, բանակի նկատմամբ անվստահություն տարածելը, քարոզչական զոնդաժն է, որ իշխանություններն անում են բավական հետևողականորեն։ Հանրությանը փորձում են ապացուցել, թե հայ զինվորն ու սպան դասալիք են, չեն կռվել, դավաճանել են, փախել են, և այդ պայմաններում պարտությունն անխուսափելի էր։

«Անկախ գործընթացի մանրամասներից, իշխանության համար ձեռնտու է բանակի, զինվորականի՝ այսպիսի գործերի շրջանակներում շրջանառելը, որովհետև իր արդարանալու նախապես ընտրված ճանապարհը մեղավորությունը զինված ուժերի, մոբռեսուրսի, կամավորականների վրա բարդելն է, մոտավորապես «ի՞նչ աներ խեղճ նիկոլը» սկզբունքով»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Արթուր Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular